Հա

Համայնք

23/01/2018

«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ մեծարանքի երեկոյ՝ նւիրւած Ահմադ Նուրիզադէին

Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրական կենտրոնի (ՀՈՒՍԿ) եւ համագործակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ «Բոխարա» հանդէսի, ի մասնաւորի դրա հրատարակիչ՝ Ալի Դեհբաշիի, երէկ՝ յունւարի 22-ի երեկոյեան, «ՀՈՒՍԿ»-ի կենտրոնատեղիում կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ ի պատիւ իրանցի բանաստեղծ, հայերէնագէտ մտաւորական եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադէի:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրական կենտրոնի (ՀՈՒՍԿ) եւ համագործակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ «Բոխարա» հանդէսի, ի մասնաւորի դրա հրատարակիչ՝ Ալի Դեհբաշիի, երէկ՝ յունւարի 22-ի երեկոյեան, «ՀՈՒՍԿ»-ի կենտրոնատեղիում կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ ի պատիւ իրանցի բանաստեղծ, հայերէնագէտ մտաւորական եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադէի:

Մտաւորական, ով սովորելով եւ տիրապետելով հայերէն լեզւին ու գրականութեանը եւ ինչու չէ տիրապետելով պարսից գրականութեանը, թարգմանեց եւ հրատարակեց բազմաթիւ գրքեր:

Նման անհատի գնահատանքի եւ մեծարման երեկոյին «ՀՈՒՍԿ»-ի անունից ներկաներին ողջոյնի խօսք ասելով Սարինէ Թորոսեանը անդրադարձաւ Ահմադ Նուրիզադէի կենսագրական տւեալներին եւ հրաւիրեց նրա տիկնոջը Մանդանա Փարնիանին՝ իր խօսքը փոխանցելու:

Նա իր գնահատանքի խօսքն ուղղելով Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, «Ալիք»-ին, «ՀՈՒՍԿ»-ին, «Չեշմէ» հրատարակչութեանը եւ բազմաթիւ անհատների, ովքեր միշտ եղել են Նուրիզադէի  կողքին, անդրադարձաւ նրա անհատականութեանը եւ իւրայատկութիւններին եւ ընդգծեց, որ Ահմադ Նուրիզադէի համար հայերէնը նման չէր որեւէ այլ լեզւի, հայերէնը բոյն էր դրել նրա հոգում:

Երեկոյին, որպէս դասախօս էր հրաւիրւել Իսլ. Ազատ համալսարանի հայերէնագիտական ամբիոնի ռեկտոր դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը, ով անդրադառնալով դոկտ. Ահմադ Նուրիզադէի կենսագրական տւեալներին եւ գրական ստեղծագործութիւններին, մէջբերումներ կատարեց զանազան անձանց եւ հրատարակիչների տեսակէտները՝ Ահմադ Նուրիզադէի մասին:

Միջոցառմանը ցուցադրւեց «ՀՈՒՍԿ»-ի պատրաստած տեսաֆիլմը, որը պատկերում էր Ահմադ Նուրիզադէի անցած ճանապարհը:

Յայտագրի այլ բաժնում «Պայման» հանդէսի խմբագրակազմի անդամ ճրտ. Էդւարդ Յարութիւնեանը ներկայացրեց Նուրիզադէի վերջին հրատարակութիւններից «Ամալիա» գիրքը:

Ընթացքում հրաւիրւեց արտայայտւելու «Չեշմէ» հրատարակչութեան տնօրէն պրն. Քիայեանը:

Վերջում հրաւիրւեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը եւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, որոնց ձեռամբ նրա տիկնոջը եւ ընտանիքին յանձնւեցին գնահատագրեր «Ալիք» օրաթերթի խմբագրակազմի, «ՀՈՒՍԿ»-ի եւ Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի կողմից:

Յատկանշական է, որ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը մինչ այդ նիւթական օժանդակութիւն է ցուցաբերել թէ՛ «Քահրիզաք»-ի կենտրոնին, եւ թէ՛ Ահմադ Նուրիզադէի խնամակալութեան համար:

Աւարտին Իսիկ Իւնանէսեանը «ՀՈՒՍԿ»-ի անունից իր ողջոյնի խօսքն ուղղելով ներկաներին եւ Ահմադ Նուրիզադէի ընտանիքին, ընթերցեց Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի ուղերձը:

Յարակից լուրեր

  • Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը
    Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը

    Իրանի ներքին ու արտաքին քաղաքականութիւնները, տնտեսական խնդիրները, ներհամայնքային հարցերը, Հայաստանի վերջին իրադարձութիւնները, Իրան-Հայաստան յարաբերութիւնները այն թեմաներն էին, որոնք շօշափւեցին երէկ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի կողմից:

  • Թէժ, բայցեւ՝ կառուցողական հանդիպում
    Թէժ, բայցեւ՝ կառուցողական հանդիպում

    Երկուշաբթի, մայիսի 21-ի առաւօտեան, հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցի ծնողներն ու ծնողական խորհրդի անդամները, Աշակերտական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ բողոքի հաւաք կազմակերպելով՝ ներկայացել էին ազգային առաջնորդարանի բակում:

  • «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ծրագիր ոչ-հայ լսարանի համար
    «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ծրագիր ոչ-հայ լսարանի համար

    Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ծրագրերի շարանում, Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ երէկ, ապրիլի 22-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր դասախօսական գեղարւեստական միջոցառում՝ ոչ-հայ լսարանի համար:

  • Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի յայտարարութիւնը Սիրիայում տիրող տագնապի վերաբերեալ
    Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի յայտարարութիւնը Սիրիայում տիրող տագնապի վերաբերեալ

    Ներկայ պայմաններում, երբ Սիրիայի պետութիւնն ու ժողովուրդը իրենց իրաւունքների ու ներուժի վրայ հիմնւած կամքի ու տոկունութեան շնորհիւ քայլ առ քայլ մօտենում են ազգային միասնականութեան եւ հողային ամբողջականութեան նպատակին հասնելու իրականացմանը՝ մէկ անգամ եւս ցուցադրւեցին արեւմտեան ուժերի ռազմական դաւադրութիւնները՝ Ամերիկայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի գլխաւորութեամբ:

  • Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները՝ Թեհրանի հայոց թեմում
    Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները՝ Թեհրանի հայոց թեմում

    Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող Կենտրոնական յանձնախմբի: Իրականացած աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով ներկայ գտնւելով յանձնախմբի ժողովին, հարցազրոյց ենք նախաձեռնել ատենապետ Արամ Շահնազարեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։