Հա

Համայնք

30/01/2018 - 09:40

Հայրապետական կոնդակի ընթերցում Թեհրանի բոլոր եկեղեցիներում

Տնօրինութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, ուրբաթ 26 յունւար 2018-ին Թեհրանի մեր եկեղեցիներում, առաւօտեան յընթացս ս. պատարագի ընթերցւեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսի սրբատառ կոնդակը նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան հարիւրամեակին:

Տնօրինութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, ուրբաթ 26 յունւար 2018-ին Թեհրանի մեր եկեղեցիներում, առաւօտեան յընթացս ս. պատարագի ընթերցւեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսի սրբատառ կոնդակը նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան հարիւրամեակին:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում սրբատարր կոնդակը ընթերցեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը։ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում՝ ընթերցեց առաջնորդական փոխանորդ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, իսկ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում այն ընթերցեց գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը:

Ս. Աստւածածին եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում այն ընթերցեցին եկեղեցու քահանայ հայրերը։

Իսկ կիրակի, 28 յունւար 2018-ի առաւօտեան Ս. Մինաս եւ Ս. Գէորգ եկեղեցիներում այն ընթերցւեց պատշաճ տնօրինումով։

Իր կոնդակի մէջ Վեհափառ հայրապետը շեշտում է անկախութեան եւ պետականութեան տեղն ու արժէքը մեր ժողովրդի կեանքում։ Նորին սրբութիւնը մատնանշում է պատմական այն հանգրւանները, որի միջից անցաւ մեր ժողովուրդը յատկապէս Հոկտեմբերեան Յեղափոխութիւնից եւ ապա պատմական երեք ճակատամարտներից յետոյ, նշում է Արամ Մանուկեան ղեկավարի դերը հայոց բանակի եւ կռւի ճակատները փութացող մեր ժողովրդի զաւակների կողքին եւ ի վերջոյ փառապանծ յաղթանակը 28 Մայիս 1918-ի իրականացւած։

Սրբատառ կոնդակի վերջում Վեհափառ Հայրապետը կոչ է անում մեր թեմերին, կազմակերպութիւններին, կրթական կառոյցներին, մտաւորականներին եւ ժողովրդի զաւակներին կազմակերպեն յատուկ հանդիսութիւններ մեր ժողովրդի գիտակցութեան մէջ վառ պահելու առաջին հանրապետութեան խորհուրդը։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Արամ Ա կաթողիկոս ընդունեց Համազգայինի կեդրոնական վարչութիւնը
    Արամ Ա կաթողիկոս ընդունեց Համազգայինի կեդրոնական վարչութիւնը

    Երկուշաբթի, 24 յունիս 2019-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի վեհարանին մէջ, Վեհափառ Հայրապետին այցելեց Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը` գլխաւորութեամբ վարչութեան ատենապետ դոկտ. Մկրտիչ Մկրտիչեանի:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, յունիսի 24-ին, առաջնորդարանի գրասենեակում թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին հանդիպեցին 2009-ին, Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերի պարագաները:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Երկուշաբթի, յունիսի 24-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն.՝ Հարմիկ Զովէլեանին եւ նոյն վարչութեան փոխնախագահ՝ պրն. Ալեքս Կարապետեանին:

  • Ս. Էջմիածնի տօնը Թեհրանում
    Ս. Էջմիածնի տօնը Թեհրանում

    Ս. Էջմիածնի տօնի առիթով՝ կիրակի, 23 յունիսի առաւօտեան Թեհրանի մեր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր սուրբ պատարագ:

  • Հ.Բ.Ը. միութեան նախագահն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հ.Բ.Ը. միութեան նախագահն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս յունիսի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան նախագահ՝ Նժդեհ Մութաֆեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։