Հա

Համայնք

31/01/2018

Էմամ Խոմէյնիի Իրան ժամանելու տարեդարձի օրը եկեղեցիների զանգերը կը ղողանջեն

Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարանը ներկայացրել է Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի կապակցութեամբ նախատեսւած միջոցառումների ծրագիրը:

«alikonline.ir» - Թ.Հ.Թ. ազգային առաջնորդարանը ներկայացրել է Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի կապակցութեամբ նախատեսւած միջոցառումների ծրագիրը : Տեղեկացնում է «parstoday.com»-ը:

Փետրւարի 1-ին, լուսահոգի Խոմէյնիի Իրան վերադառնալու տարեդարձը եւ Իսլամական յեղափոխութեան յաղթանակի տասնօրեակի այգաբացի սկիզբն է:

Փետրւարի 1-ին, Էմամ Խոմէյնիի Թեհրան ժամանելու ժամին, եկեղեցիների զանգերը կը ղողանջեն: 

Հինգշաբթի օրը հայ համայնքի ներկայացուցիչները կայցելեն Իսլամական յեղափոխութեան հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմէյնիի դամբարանը եւ յարգանքի տուրք կը մատուցեն Էմամի յիշատակին: 

Աստւածային կրօնների հետեւորդները նաեւ փետրւարի 8-ին կը մասնակցեն ասորիների հանգստարանում կայանալիք յատուկ արարողութեանը:

Յարակից լուրեր

  • Յաւերժ յիշատակելի թւական 22 Բահմանին
    Յաւերժ յիշատակելի թւական 22 Բահմանին

    Իրանի պետականութան հազարաւոր տարիների պատմութեան մէջ, կան յիշատակութեան արժանի թւականներ, որոնք Իրանի ժողովրդի պատմութեան մէջ վճռորոշ դեր են ունեցել եւ եղել են անկիւնադարձային։

    Իրանի Իսլամական Հանրապետութեան արդի պատմութիւնը վկայում է, որ պատմական յիշատակելի ու անմոռաց թւականներից է 22 Բահմանը, մի թւական, որ ոչ միայն Իրանի արդի պատմութեան մէջ եղաւ ճակատագրական, այլեւ տարածաշրջանային ու համաշխարհային պատմութեան ընթացքի վրայ իր անջնջելի դրոշմն է դրել։

  • ՀՀ վարչապետն այցելեց Ս. Սարգիս եկեղեցի
    ՀՀ վարչապետն այցելեց Ս. Սարգիս եկեղեցի

    Աւարտւեց ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի եւ նրա գլխաւորած ներկայացուցչական պատւիրակութեան պաշտօնական այցն Իրան: Այցի վերջին օրը վարչապետ Կարէն Կարապետեանն այցելեց Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի:

  • Ողջոյն արեւաշող 22 Բահմանին
    Ողջոյն արեւաշող 22 Բահմանին

    Ահա 38-րդ անգամ լինելով, Իրանի Իսլամական Հանրապետութեան երկնակամարը, առաւել եւս, պայծառանում է ու շողարձակում 22 Բահմանի կենսաւորող, հոգիները ջերմացնող ու միտքը պայծառացնող արեւով։

  • Նշւեց Էմամ Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցը
    Նշւեց Էմամ Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցը

    Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցը իւրայատուկ արարողութեամբ նշւեց հանգուցեալի դամբարանում: 
    Միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ Իսլամական յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին, ով անդրադառնալով հանգուցեալ Էմամ Խոմէյնիի յեղափոխականաշունչ վարքագծին, նշեց որ նպատակների իրականացման եւ զարգացում արձանագրելու միակ ելքը յեղափոխականաշունչ լինելն է:

  • Իրանի Իսլ. Յեղափոխութեան 37-ամեակին նւիրւած միջոցառումներ՝ Նոր Ջուղայի «Քանանեան» դպրոցի նախաձեռնութեամբ
    Իրանի Իսլ. Յեղափոխութեան 37-ամեակին նւիրւած միջոցառումներ՝ Նոր Ջուղայի «Քանանեան» դպրոցի նախաձեռնութեամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց միջնակարգ դպրոցի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի համատեղ նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ իրագործւեցին երկու միջոցառումներ, ուր հանդիսութեամբ նշւեց Իրանի Իսլ. յեղափոխութեան 37-ամեակը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։