Հա

Համայնք

31/01/2018 - 12:20

Կոչ

Միասնաբար, 18-ից 50 տարեկան հայորդիներ, մասնակցենք արեան նմուշահաւաքին:

Երկուշաբթի, 2018 թւականի փետրւարի 5-ին (16 բահման), Հ. Մ. «Սիփան» միութիւնում, երեկոյեան ժամը 4-ից 9-ը։

Յարգելի հայրենակից, Դուք կարող էք փրկել մի կեանք:

Բոլորս գիտենք թէ ինչ է նշանակում ապրել ու վայելել աշխարհի գեղեցկութիւնը։ Եկէք օգնենք նրանց ովքեր ցանկանում են մեզ պէս ապրել։

Միասնաբար, 18-ից 50 տարեկան հայորդիներ, մասնակցենք արեան նմուշահաւաքին

Երկուշաբթի, 2018 թւականի փետրւարի 5-ին (16 բահման), Հ. Մ. «Սիփան» միութիւնում, երեկոյեան ժամը 4-ից 9-ը

Միայն 5 cc արիւն նւիրէք եւ հնարաւոր դարձրէք, հազարաւորների միջից ընտրել նրան, ով կարող է փրկել արեան լուրջ հիւանդութիւնից տառապող մի անձի կեանք։

Արեան նմուշ է ընդունւում այն անհատներից, որոնք անցնող տարիներում այս նպատակին արիւն չեն նւիրել։

«Ա. Աւետիսեան» ազգային բուժարան

Յարակից լուրեր

  • «Ա. Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի այցը՝ առաջնորդ Սրբազան Հօր
    «Ա. Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի այցը՝ առաջնորդ Սրբազան Հօր

    Հինգշաբթի, մարտի 10-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ա. Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնին:
    Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց նրանց, գնահատելով իրականացւած աշխատանքն ու յանձնառու գործունէութիւնը: Մարմնի ատենապետ Արշաւիր Քեշիշեանը նախ անդամներին ներկայացրեց Սրբազան Հօրը եւ ապա ամփոփ զեկուցեց բուժարանի վերջին շրջանի գործունէութեան մասին:

  • Խօսքից՝ գործ...
    Խօսքից՝ գործ...

    2014-ի տարեմուտն իրանահայութեան ու մասնաւորապէս թեհրանահայութեան համար առանձնայատուկ էր նաեւ կարեւոր մի հանգամանքով:
    Դեռեւս մինչ Ամանոր նկատելի էր դարձել պետական-կառավարական մակարդակի քաղաքավարական, ճանաչողական ու շնորհաւորական նպատակային եւ ոչ պրոտոկոլային-ցուցադրական այցելութիւններ՝ մեր ազգային, համայնքային-հասարակական ու մշակութային կենտրոններ:

  • Առողջապահութեան նախարարը՝ «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանում
    Առողջապահութեան նախարարը՝ «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանում

    Երէկ առաւօտեան՝ դեկտ. 29-ին, Թեհրանի Սասուն քաղաքամասում գտնւող «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարան այցելեցին առողջապահութեան նախարար դոկտ. Ղազիզադէ Հաշեմին, հանր. նախագահի յատուկ օգնական Հոսէյն Ֆերէյդունը, խորհրդարանի իրաւական հարցերով տեղակալ ճրտգ. Մոհեբաթին, առողջապահութեան նախարարութեան բուժման հարցերով տեղակալ դոկտ. Աղաջանին եւ «Շահիդ Բեհեշթի» Բժշկագիտութեան համալսարանի տնօրէն՝ դոկտ. Փէյւանդին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։