Հա

Համայնք

31/01/2018 - 10:10

«Ծիածան» մանկապատանեկան արւեստանոցի ուսուցչական կազմն այցելեց Սրբազան Հօրը

Երեքշաբթի, 30 յունւար 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Ծիածան» մանկապատանեկան արւեստանոցի տեսչուհի՝ տկն. Նադիա Այւազեանին եւ ուսուցչական կազմին:

Կազմն եկած էր Սրբազան Հօրը շնորհաւորելու Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով: Հանդիպումն առիթ եղաւ նաեւ խօսելու «Ծիածան»-ի աշխատանքների մասին:

Սրբազան Հայրն ողջունեց կազմին եւ իր խօսքերում ասաց՝ «Ամենասուրբ աշխարհը մանկական աշխարհն է, որի դաստիարակութեան լծւած էք դուք»: Ապա յաջողութիւն մաղթեց, իրենց կատարած նւիրական աշխատանքի մէջ:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։