Հա

Համայնք

01/02/2018

Իսլ. յեղափոխութեան 39-րդ տարեդարձի նշում՝ Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռհութեամբ

Երեքշաբթի, յունւարի 30-ի երեկոյեան, «Նայիրի» սրահում, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ, ջերմ մթնոլորտում տօնւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան 39-ամեակը:

Երեքշաբթի, յունւարի 30-ի երեկոյեան, «Նայիրի» սրահում, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ, ջերմ մթնոլորտում տօնւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան 39-ամեակը:

Ծրագրում ներկայ էին Թ.Հ.Թ.-ի Թեմական խորհրդի, Անձնուրացների յանձնախմբի, քոյր միութիւնների, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի, Սասուն քաղաքամասի հայոց դպրոցների փոխտեսուչների եւ ծնողական խորհրդների ներկայացուցիչները:

Ծրագրում եղան ինքնաբուխ արտայայտութիւններ, երգեր եւ արտասանութիւններ:

Ծրագրում նաեւ յայտարարւեց, որ 2018-ին լրանում է Միութեան հիմնադրման 90-րդ տարին:

Ստեղծւած ջերմ մթնոլորտում ներկաները հիւրասիրւեցին միութեան կանանց յանձնախմբի միջոցով պատրաստւած ուտեստներով:

Փերիոյ Կրթասիրաց միութեան վարչութիւն

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։