Հա

Համայնք

01/02/2018

Համագումար՝ «Երուսաղէմը կրօնների խաղաղութեան մայրաքաղաք» խորագրով

Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան նախաձեռնութեամբ, յունւարի 31-ի առաւօտեան, նոյն կազմակերպութեան «Ալզահրա» դահլիճում կազմակերպւել էր համագումար «Երուսաղէմը կրօնների խաղաղութեան մայրաքաղաք» խորագրով:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան նախաձեռնութեամբ, յունւարի 31-ի առաւօտեան, նոյն կազմակերպութեան «Ալզահրա» դահլիճում կազմակերպւել էր համագումար «Երուսաղէմը կրօնների խաղաղութեան մայրաքաղաք» խորագրով:

Համագումարի բացման խօսքում կազմակերպութեան նախագահ Աբուզար Էբրահիմի Թորքամանը ընդգծեց, որ. «Համաշխարհային խաղաղութեան յաւակնորդները եթէ անցեալում քողարկւած ձեւով էին խաղաղութեան դէմ քայլերը իրականացնում, այսօր բացայայտ ձեւով փորձում են միջազգային հանրութիւնից վերացնել խաղաղութիւնը»: Միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին, ով շեշտելով Երուսաղէմի պատմամշակութային նշանակութիւնը ընդգծեց. «Տարբեր կրօնների ներկայացուցիչների մասնակցութիւնը այս համագումարում եւ նրանց գործակցութիւնը յոյժ կարեւոր է: Անհրաժեշտ է Երուսաղէմը աշխարհին ներկայացնել խաղաղութեան մայրաքաղաք եւ այն Պաղեստինի ու իսլամ աշխարհի, անփոփոխ ու յաւերժական մի մասն է: Իսլամական յեղափոխութեան առաջնորդի գրասենեակի պետ այաթ. Մոհամմադի Գոլփայեգանին, իր ելոյթի ընթացքում շեշտեց. «Երուսաղէմը համարում ենք երեք աստւածային կրօններ իսլամի, քրիստոնէութեան եւ հրեաների բնօրրանը եւ ելակէտը, որը իր իւրայատուկ դիրքն է զբաղեցնում աստւածային կրօնների հետեւորդների մօտ եւ իրօք այն պիտի համարել բոլոր կրօնների հետեւորդների համար խաղաղութեան ու բարեկամութեան ակունքը»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ելոյթից առաջ պաստառի վրայ ցուցադրւեց տեսաֆիլմ, որը պատմում էր Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կողմից հայ եւ ասորի նահատակների բնակարաններ այցերի մասին, որից յետոյ հրաւիրւեց թեմակալ առաջնորդը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր ելոյթի ընթացքում ընդգծեց. «Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին որպէս աշխարհի քրիստոնեայ համայնքի անդամ ձեզ եւ համայն աշխարհի խաղաղասէր ժողովրդի հետ է եւ յատուկ սէր է տածում Երուսաղէմի եւ Երուսաղէմի ժողովրդի նկատմամբ»: Թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ օրեր առաջ Կահիրէում գումարւած միջազգային նիստի մասնակիցները, նաեւ բողոքարկել են Թրամփի որոշման դէմ:

Միջոցառումը շարունակւեց մի խումբ կրօնական փոքրամասնութիւնների պետերի եւ բազմաթիւ մասնագէտների ելոյթներով՝ Կրօնական փոքրամասնութիւնների հարցով հանր. նախագահի յատուկ ներկայացուցիչ հոջ. Իւնեսին, պետական պատկան մարմինների ներկայացուցիչներ, զանազան երկրների դեսպաններ, եւ միջազգային կազմակերպութիւնների քաղաքական ներկայացուցիչներ, Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Սարգիս եպս. Դաւիթեանը եւ ներկայացուցիչներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ եւ քահանայ հայրեր:

Համագումարի աւարտին ընթերցւեց 10 կէտանոց բանաձեւ:

Յարակից լուրեր

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Եկեղեցականաց համագումար
    Եկեղեցականաց համագումար

    Երկուշաբթի, մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս Եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի, մայիսի 10-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք Համբարձման տօնի առիթով սուրբ պատարագը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։