Հա

Համայնք

Շաբաթ, 03 Փետրւարի 2018 14:10

Թեհրանի հայ համայնքը յարգանքի տուրք մատուցեց Էմամ Խոմէյնիի յիշատակին

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միջոցառումները Իրանում մեկնարկեցին հինգշաբթի, փետրւարի 1-ին (բահմանի 12), այն ժամին, երբ իրանական 1357 թւականին, Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ այաթ. Խոմէյնին Իրան մուտք գործեց:

«ԱԼԻՔ» - Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միջոցառումները Իրանում մեկնարկեցին հինգշաբթի, փետրւարի 1-ին (բահմանի 12), այն ժամին, երբ իրանական 1357 թւականին, Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ այաթ. Խոմէյնին Իրան մուտք գործեց:

Այդ առիթով հանգուցեալ Էմամի դամբարանում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում, մասնակցութեամբ պետական հիւրերի եւ Իրանում տարբեր կրօնների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչների: Միջոցառմանը, ինչպէս միշտ մասնակցութիւն էր բերել Թեհրանի հայոց թեմից մի պատւիրակութիւն, որին մաս էին կազմում քահանայ հայրեր եւ Եկեղեցական խորհուրդների ու միութիւնների ներկայացուցիչներ, ովքեր իրենց յարգանքի տուրքը մատուցեցին յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի յիշատակին: 

Նշենք, որ նոյն օրը, առաւօտեան ժամը 9:27-ին հանգուցեալ Էմամի Իրան մուտք գործելու ժամին ղօղանջեցին եկեղեցիների զանգերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։