Հա

Համայնք

03/02/2018 - 09:40

Սրբազան պաշտպանութեան նահատակների քոյրերի մեծարանքի հանդիսութիւն

Նահատակների մեծարգոյ քոյրերի մեծարմանը նւիրւած Աշուրայի պատգամաբերների առաջին համաժողովը Սրբազան պաշտպանութեան մէջ կանանց մասնակցութեան արժէքների ու ստեղծագործութիւնների տարածման կազմակերպութեան պետ` Մարիամ Մոջթահեդզադէի, Էմամ Մուսա Սադրի քրոջ՝ Ռոբաբէ Սադրի, Կանանց աշխարհազօրի կազմակերպութեան պետ` Մարիամ Ասլանիի եւ մի խումբ նահատակների քոյրերի մասնակցութեամբ5 երեքշաբթի յունուարի 23-ին տեղի ունեցաւ Իսլամական յեղափոխութեան եւ Սրբազան պաշտպանութեան նահատակների թանգարանի դահլիճում:

Նահատակների մեծարգոյ քոյրերի մեծարմանը նւիրւած Աշուրայի պատգամաբերների առաջին համաժողովը Սրբազան պաշտպանութեան մէջ կանանց մասնակցութեան արժէքների ու ստեղծագործութիւնների տարածման կազմակերպութեան պետ` Մարիամ Մոջթահեդզադէի, Էմամ Մուսա Սադրի քրոջ՝ Ռոբաբէ Սադրի, Կանանց աշխարհազօրի կազմակերպութեան պետ` Մարիամ Ասլանիի եւ մի խումբ նահատակների քոյրերի մասնակցութեամբ5 երեքշաբթի յունուարի 23-ին տեղի ունեցաւ Իսլամական յեղափոխութեան եւ Սրբազան պաշտպանութեան նահատակների թանգարանի դահլիճում:

Համաժողովին մասնակցում էին հայ նահատակներ՝ Զօրիկ Մուրադեանի, Ռազմիկ Խաչատրեանի եւ Վազգէն Ադամեանի քոյրերը:

Համաժողովի ընթացքում Սրբազան պաշտպանութեան մէջ կանանց մասնակցութեան արժէքների ու ստեղծագործութիւնների տարածման կազմակերպութեան պետ՝ Մարիամ Մոջթահեդզադէն պարզաբանելով Սրբազան պաշտպանութեան ընթացքում կանանց դերակատարութիւնն ասաց. «Մեր քոյրերը Սրբազան պաշտպանութեան ութ տարիների ընթացքում եղբայրների կողքին շարունակեցին այս ճամբան եւ այդ ոգեւորութիւնը կանանց պատճառով էր ու եթէ դա չլինէր տղամարդկանց ներկայութեան ականատես չէինք լինի: Կանայք ու քոյրերը հասարակութեան մէջ տիրական դարձրին զոհաբերութեան ոգին»:

«Օրինակ երբ մեծապետականները Էմամ Մուսա Սադրի գոյութիւնն իրենց յառաջխաղացքի ճամբին արգելք համարեցին ու նրան իրանական 1357 թւականին առեւանգեցին, նրա քոյրը մինչեւ այսօր շարունակում է նրա ճամբան»,-յաւելեց նա:

Նա անդրադառնալով մեծարգոյ առաջնորդի արտայայտութիւններին, որտեղ Սրբազան պաշտպանութեան մշակոյթի տարածումը բոլոր սադրանքների չէզոքացման միջոցն է համարւել, յաւելեց. «Նահանգներում ստեղծւել է նահատակների քոյրերի աշխատանքային խումբ, սակայն աշխատանքի կորիզը ժողովրդային է եւ իրենք քոյրերը պիտի տարածեն դրա ուղերձը»:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը
    Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը

    Կիրակի 6 յունւար 2019-ի երեկոյեան ժամը 8-ին, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ եւ Իրանի Իսլամական Յեղափոխութեան այժմու հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ՝ այաթ. Ալէ Հաշեմ, ընկերակցութեամբ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Փուրմոհամմեդիի, Նահատակների յատուկ պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի, Փոքրամասնութեանց գրասենեակի պատախանատուի եւ թղթակիցների, այցելեց հայ նահատակներ՝ Կայծակ Դաւթեանի եւ Գառնիկ Փիլիպոսեանի բնակարանը:

  • Ամանորի առիթով՝ նախագահն այցելել է իրանահայ նահատակի եւ անձնուրացի ընտանիքներին
    Ամանորի առիթով՝ նախագահն այցելել է իրանահայ նահատակի եւ անձնուրացի ընտանիքներին

    2018 թւականի դեկտեմբերի 31-ին, Ամանորի եւ Սուրբծննդեան տօների առիթով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այցելել է հայ նահատակ զինւոր Ալֆրէդ Գաբրիի ընտանիքին, ինչպէս նաեւ Իրան-Իրաք պատերազմի մասնակից, անձնուրաց Հասօ Քեշիշ-Դանիէլեանին եւ նրա ընտանիքին:

  • Կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման միջոցառում
    Կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման միջոցառում

    Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի ծրագրերի շարքում, հինգշաբթի, փետրւարի 8-ին, համայն Իրանում միջոցառումներ էր նախատեսւել Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների նահատակների յիշատակին: 

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին յուշաքար կանգնեցւեց
    Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին յուշաքար կանգնեցւեց

    Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առթիւ, ուրբաթ՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով եւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու եկեղեցական դասի մասնակցութեամբ, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշաքարի բացման եւ օրհնութեան արարողութիւնները։

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին յուշաքար կանգնեցւեց
    Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին յուշաքար կանգնեցւեց

    Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առթիւ, ուրբաթ՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշաքարի բացման եւ օրհնութեան արարողութիւնները։ Ծրագրում իրականացւեց նաեւ հոգեհանգստեան կարգ՝ սոյն պատերազմի հայ նահատակների յիշատակին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։