Հա

Համայնք

04/02/2018

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անդամներն այցելեցին Սրբազան Հօրը

Շաբաթ, 3 փետրւար 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անդամներին:

Շաբաթ, 3 փետրւար 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անդամներից տիկնայք՝ Անետ Բաղդասարեանին, Մելինէ Բադալին, Թինա Աւանէս Աղաջանեանին եւ պարոնայք Ալֆրէդ Կարապետեանին, Լորիս Մինասեանին եւ Սեւան Զոհրաբեանին:

Հանդիպման ընթացքին խօսւեց հիմնական հարցերի՝ կրօնի եւ ադեանի դասերի նիւթերի, Հայոց լեզւի եւ քոնքուրի դասարանների շուրջ:

Խօսւեց նաեւ ուրբաթօրեայ դասընթացների վերաբերեալ:

Սրբազան Հայրը յաջողութիւն եւ համբերութիւն մաղթեց Կրթական խորհրդին: «Հարկ է հաւասարակշռւած դաստիարակութիւն տալ մեր նոր սերնդին»,- ասաց Սրբազան Հայրը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • ԱՌԻ-ի հրաւէրով` արցախեան պատուիրակութիւն մը Լիբանան կ՛այցելէ
    ԱՌԻ-ի հրաւէրով` արցախեան պատուիրակութիւն մը Լիբանան կ՛այցելէ

    Արցախ Ռուց Ինվեսթմընց` ԱՌԻ ընկերակցութեան հրաւէրով, երեքշաբթի Լիբանան ժամանեց Արցախէն ժամանած պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմեն Արցախի Հանրապետութեան տնտեսութեան եւ արտադրական ենթակառուցուածքներու նախարար Լեւոն Գրիգորեան, նախարարի խորհրդական Տիգրան Նաճարեան, Մարտակերտի եւ Կովսականի քաղաքապետներ Միշա Գիւրճեան ու Ռազմիկ Մարգարեան եւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ Վահագն Տատայեան:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Եկեղեցականաց համագումար
    Եկեղեցականաց համագումար

    Երկուշաբթի, մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս Եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։