Հա

Համայնք

10/02/2018

Հանդիսաաւոր ս. եւ անմահ պատարագ Սրբոց Վարդանանց Զօրավարացն մերոց հազար երեսուն վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին տօնի առթիւ

Հինգշաբթի 8 փետրւարի Սրբոց Վարդանանաց տօնը համընկնելով Սրադարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի հետ այդ իսկ առիթով եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, սպասարկութեամբ եկեղեցու հոգեւոր հովիւ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի:

Հինգշաբթի 8 փետրւարի Սրբոց Վարդանանաց տօնը համընկնելով Սրադարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի հետ այդ իսկ առիթով եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, սպասարկութեամբ եկեղեցու հոգեւոր հովիւ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի:

Սրբազան Հայրը իր քարոզի սկիզբը ողջունեց ներկայ հաւատացեալներին որոնք Վարդանանց Զօրավարաց յիշատակով օծուն եկած էին եկեղեցի մի անգամ եւս հաղորդւելու Վարդանանց հոգիով, այնուհետ Սրբազան Հայրը Ղուկասու Աւետարանի հետեւեալ հատւածը մեկնաբանեց «Երանի Ձեզ երբ մարդիկ ձեզ ատեն, մերժեն ձեզ ընդունել, նախատեն եւ վարքաբեկեն ձեզ՝ Մարդու Որդուն հետեւելու պատճառով (Ղ. 6.22.)»: Վարադանանք հալածւեցին նախատւեցին եւ նահատակւեցին եւ այսօր նրանց նահատակութիւնը եղել է պսակը եկեղեցւոյ. 451 թւականի մինչեւ այսօր սիրելիներ մեր ժողովրդի կեանքի երկնակամարին վրայ Վարդանանց պատերազմի հոգին եւ ոգին է տիրում, մեր ժողովրդին մղած ամենափոքր ճակատմարտն իսկ պատմութեան ըենթացքին իր ներշնչումը արած է Վարդանանց ավարայրամարտէն, մահու կենաց պատերազմ մղող մեր ժողովուրդը Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում իրենց ներշնչումը արել էին դարձեալ Ավարայրի հերոսներու նահատկութեան խորհուրդից, դրա համար զօրավար Սիլիկեանն ու իր ընկերները իրենց զինւորները քաջալերելիս ասում էին. «որ մենք Վարդանանց ճակատամարտն ենք մղում մենք մեր հաւատքի եւ մեր հայրէնիքի համար երկրորդ ավարայրն է որ մղում ենք սիրելիներ եւ այս երկրորդ աւարայրը պսակւելւո է յաղթանակով. իրօք յաղթեց մեր ժողովուրդը եւ կրցաւ կերտել իր անկախութիւնը 600 տարւայ գերութիւնից յետոյ. ահա մենք այս օրերին հպարտութեամբ աշխարհով մէկ ոգեկոչում ենք եւ ոգեկոչելու ենք յիշատակը այդ առաջին Հանրապետութեան, որի յաղթանակին զսպանակիչ ուժ եղած է Քրիստոնէական մեր հաւատը եւ մեր հայրենիքի հանդէպ ունեցած մեր կապւածութիւնը... հաւատքը եւ հայրենիքը բարձրագոյն արժէքներ են որոնք մի ժողովուրդի հաւերժութեան գրաւականն են. այսօր մենք կոչւած ենք մեր հայրենիքին նայելու ոչ թէ թուրիստի աչքով այլ նայելու ենք Տիրոջ եւ ծառայի ակնոցով այսինքն եւ՛ տէրն ենք եւ ծառան սպասաւոր մեր հայրենիքին»: Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազան Հայրը ասաց որ հայրենասիրութիւնը եւ հաւատարմութինը բանաստեղծական եւ բաժակաճառային զգացումներով չեն արտայատւիլ այլ դրանք մեր իրողական կեանքի մաս պիտի կազմեն: Իր քարոզի աւարտին Սրբազան Հայրը ողջունեց Ս. Վարդանանգ եկեղեցու ընտանիքին ծխական ժողովրդին եւ այն անհատներին որոնք կրում էին այսօրւայ նահատակնհերի անունը մաղթելով Աստւածային շնորհք եւ օրհնութիւն բոլորին:

Պատարագի աւարտից յետոյ Եկեղեցու խորհուրդը կազմակերպել էր հիւրասիրւութիւն ուր ներկայ էին Առաջնորդ Սրբազան Հայրը, քահանայ հայրերը Սարդարապատ քաղաքամասի պատգամաւորները, Ազգային մարմինները, Մեծարգոյ Վարդան Վարդանեանը, եկեղեցուս Դպրաց Դասը եւ հիւրեր, որից յետոյ եկեղեցուս տօնի առթիւ Դպրաց դասը, տէր հայրերը եւ անւանակոչները ստացան խորհրդի կողմից պատրաստւած նւէրներ. իսկ վերջում մտերմիկ հանդիպումը աւարտւեց առաջնորդ Սրբազան Հօր հայրական օրհնանքով:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Եկեղեցականաց համագումար
    Եկեղեցականաց համագումար

    Երկուշաբթի, մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս Եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի, մայիսի 10-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք Համբարձման տօնի առիթով սուրբ պատարագը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։