Հա

Համայնք

12/02/2018

Շուտափոյթ ապաքինման բարեմաղթանքով սիրւած արւեստագէտին

Շուրջ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած աւտովթարի հետեւանքով վնասւածքներ է ստացել անւանի դաշնակահար, երաժիշտ Ռաֆայէլ Մնացականեանը:

«ԱԼԻՔ» - Շուրջ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած աւտովթարի հետեւանքով վնասւածքներ է ստացել անւանի դաշնակահար, երաժիշտ Ռաֆայէլ Մնացականեանը: Նոյն օրը կարծես թէ վնասւածքային երեւոյթները այդքան խիստ զգացնել չեն տւել, բայց օրեր անց նա ներքին ազդակների խախտման նշաններ է նկատել եւ դիմել է բժիշկի: Պարզւել է, որ նրա մօտ գանգուղեղային վնասւածք կայ, որը հէնց վթարի հետեւանք է եւ անմիջապէս ենթարկւել է վիրահատութեան: Այս մասին մեզ փոխանցեց Համլետ Խալոյեանը յաւելելով, որ օրերս ճրտպ. Վարուժան Առաքելեանի հետ այցելել են հիւանդանոց՝ նրան տեսակցութեան:

Նշենք, որ պարոն Մնացականեանը արդէն իրեն լաւ է զգում եւ մի քանի օրից դուրս կը գրւի հիւանդանոցից:

«Ալիք»-ը մաղթում է արւեստագէտին շուտափոյթ ապաքինում եւ քաջառողջութիւն:

Յարակից լուրեր

  • Երաժիշտ-դաշնակահար՝ Ռաֆայէլ Մնացականեանի ելոյթը «Ֆաջր» փառատօնին
    Երաժիշտ-դաշնակահար՝ Ռաֆայէլ Մնացականեանի ելոյթը «Ֆաջր» փառատօնին

    Չորեքշաբթի, փետրւարի 10-ին մեկնարկելու է «Ֆաջր»-ի 31-րդ երաժշտական փառատօնը: Մինչ փետրւարի 20-ը կայացող փառատօնը, փետրւարի 14-ին, երեկոյեան ժամը 9-ին, «Վահդաթ» դահլիճում կայանալու է՝ երաժիշտ-դաշնակահար՝ Ռաֆայէլ Մնացականեանի դաշնամուրային ռեսիտալը: Յիշեալ ռեսիտալին հնչելու են կտորներ՝ Բախից, Շուբերթից եւ Շոպենից:

  • Իրաքի վարչապետ.- «Թուրքիան փորձում է վերստեղծել Օսմանեան կայսրութիւնը»
    Իրաքի վարչապետ.- «Թուրքիան փորձում է վերստեղծել Օսմանեան կայսրութիւնը»

    Իրաքի վարչապետ Հէյդար Ալ Աբադին յայտնել է, որ Անկարան փորձում է տարածաշրջանում վերականգնել Օսմանեան կայսրութիւնը, նաեւ կասկած է յայտնել, թէ Անկարայի նպատակը «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարն է: Այս մասին գրում է «asialive.info» կայքը:

  • Կրկին կը կայանայ Ռաֆայէլ Մնացականեանի համերգը
    Կրկին կը կայանայ Ռաֆայէլ Մնացականեանի համերգը

    Համաձայն մեզ հասած հաղորդագրութեան՝ արւեստասէր հասարակութեան բուռն ցանկութեամբ,- առանձնապէս նրանք, որ չեն կարողացել մայիսի 23-ի համերգի համար տոմսեր հայթայթել,- իրանահայ անւանի դաշնակահար Ռաֆայէլ Մնացականեանի մենահամերգը կրկնւելու է ուրբաթ՝ թւականիս յունիսի 13-ին՝ «Ռուդաքի» օպերայի դահլիճում:

  • Երաժշտասէր հասարակայնութիւնը յոտնկայս ծափահարեց մեծ երաժշտագէտ-դաշնակահար Ռաֆայէլ Մնացականեանին
    Երաժշտասէր հասարակայնութիւնը յոտնկայս ծափահարեց մեծ երաժշտագէտ-դաշնակահար Ռաֆայէլ Մնացականեանին

    Արդէն տաս տարի է, որ մեզ հետ չէ երաժշտագէտ, պրոֆեսոր Էմմանուէլ Մելիք-Ասլանեանը, նա իր մահկանացուն կնքեց 2003 թ., մեզ եւ երաժշտագէտ հասարակայնութեանը թողնելով ստեղծագործական հարուստ ժառանգութիւն, մասնագիտական բարձր հիմքերի վրայ ստեղծագործած եւ նորովի մատուցած:

  • Ռաֆայէլ Մնացականեանի դաշնամուրային մենահամերգը՝ «Վահդաթ» դահլիճում
    Ռաֆայէլ Մնացականեանի դաշնամուրային մենահամերգը՝ «Վահդաթ» դահլիճում

    Իրանահայ անւանի դաշնակահար Ռաֆայէլ Մնացականեանը թւականիս, ուրբաթ հոկտ. 25-ի երեկոյեան ժամը 9:30-ին, դաշնամուրային ռեսիտալ՝ մենահամերգ է ունենալու «Վահդաթ» (Ռուդաքի) օպերային դահլիճում, որը նւիրւած է իր վարպետ՝ հռչակաւոր կոմպոզիտոր-դաշնակահար, հանգուցեալ պրոֆ. Էմմանուէլ Մելիք-Ասլանեանի յիշատակին (1915-2003 թթ.):

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։