Հա

Համայնք

12/02/2018

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Կենտրոնական վարչութեան անդամ՝ պրն. Թովմաս Թովմասեանի այցը առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի 7 փետրւար 2018 թ.-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ պրն. Թովմաս Թովմասեանին։

Թովմաս Թովմասեանը փետրւար 1-3-ը, մասնակցեց Անթիլիասում գումարւած Ազգային Կենտրոնական վարչութեան նիստերին, հանդիպեց նաեւ Վեհափառ Հայրապետի հետ։

Թ. Թովմասեանը ամփոփ կերպով զեկուցեց ժողովական աշխատանքների մասին, յատկապէս թեմ-կաթողիկոսութիւն եւ մեր թեմի հետ կապւած հարցերի շուրջ։ Պրն. Թովմասեանը իր գոհունակութիւնը յայտնեց ժողովի նիստերին իր մասնակցութեան համար։

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց պրն. Թովմասեանի մասնակցութիւնը ժողովի նիստերին եւ հրաւիրեց նրան յառաջիկայում ներկայ գտնւել Պատգամաւորական Ժողովին եւ Թեմական խորհրդի նիստերին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։