Հա

Համայնք

12/02/2018

Ղեւոնդեանց քահանայից տօնը յատուկ կերպով տօնւեց Թեհրանի հայոց թեմում

Երկուշաբթի 6 փետրւար 2018 թ.-ին Թեհրանի հայոց թեմը ոգեկոչեց յիշատակը Վարդանանց հաւատամարտի ոգի հանդիսացող Ղեւոնդեանց քահանայից տօնը, մատուցւած ս. եւ անմահ պատարագով։ Այս տարւայ տօնակատարութիւնը յատուկ իմաստ ունեցաւ, որովհետեւ այս տարի թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 50-ամեակն է։ Այս առիթով Սրբազան Հայրը ինքը պատարագեց քահանայական զգեստով Ս. Աստւածածին եկեղեցում։

Երկուշաբթի 6 փետրւար 2018 թ.-ին Թեհրանի հայոց թեմը ոգեկոչեց յիշատակը Վարդանանց հաւատամարտի ոգի հանդիսացող Ղեւոնդեանց քահանայից տօնը, մատուցւած ս. եւ անմահ պատարագով։ Այս տարւայ տօնակատարութիւնը յատուկ իմաստ ունեցաւ, որովհետեւ այս տարի թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 50-ամեակն է։ Այս առիթով Սրբազան Հայրը ինքը պատարագեց քահանայական զգեստով Ս. Աստւածածին եկեղեցում։

Ս. պատարագին ներկայ էին թեմիս ողջ քահանայից դասն ու հիւրաբար Թեհրանում գտնւող գերշ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը։ Խորանի մօտ Սրբազան Հօրը սպասարկում էին Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանն ու Մայիս սրկ. Մատթէոսեանը։

Յընթացս ս. պատարագի Սրբազան Հայրը նախ ողջունեց իր քահանայից դասն եւ ողջ ժողովրդին եւ Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհուրդն ու ողջ ընտանիքը եւ ապա մեկնելով Պօղոս Առաքեալի եբրայեցիներին գրած նամակի «Ի՞նչ է հաւատը» բաժինը։ Սրբազան Հայրը ասաց «Ճշմարիտ հաւատը մեզ կապում է մեր կոչումին ու առաքելութեան եւ միւս կողմից էլ ամրապնդում է մեր կապը մեր Երկնաւոր Հօր հետ։ Սրբազան Հայրը իր քարոզի մի այլ բաժնում բացատրեց, որ հաւատքի թուլացումն ու տկարութիւնը մեզ նետում է այս օրերի կռապաշտութեան, եսակենտրոնութեան եւ անտարբերութեան։ «Կռապաշտութիւն է դրամասիրութիւնը, մեծամտութեամբ բարձր դիրքերի ձգտում եսապաշտութիւնն ու անձնասիրութիւնը եւ այս բոլորը մեզ կ՛առաջնորդեն անտարբերութեան։ Ղեւոնդ Երէցն ու իր նահատակակիցները մերժեցին հարստութիւն, դիրք ու պաշտօն ուրացան իրենց անձը եւ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ պահեցին իրենց հաւատը եւ իրենց կեանքի գնով վկայեցին այդ բոլորին եւ արժանացան նահատակութեան որով եւ փառաց պասկին»։

Ղեւոնդեանց քահանայից տօնը մեր եկեղեցում ընդհանրապէս եւ մեր թեմում գլխաւորաբար նկատւած է, որպէս քահանայութեան տօն, արդարեւ քարոզիչ Սրբազան Հայրը խօսքը ուղղելով եկեղեցականաց դասին ասաց. «Մենք բոլորս կոչւած ենք հետեւելու Ղեւոնդ Երէցի եւ իր նահատակ ընկերների կեանքի օրինակին։ Այսօր եկեղեցին, որեւէ մէկ ժամանակից աւելի կարիքը ունի Ղեւոնդ Երէցի նման քահանաների։ Այսօր եկեղեցին որեւէ մի ժամանակից աւելի կարիքը ունի Ղեւոնդ Երէցի նման քահանաների, որպէսզի կարողանայ իրական հովւութեամբ իր խնամքին յանձնւած հաւատացեալ ժողովրդին առաջնորդի դէպի Աստւած»։

Ս. պատարագից յետոյ Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհուրդը կազմակերպել էր յատուկ սիրոյ սեղան ի պատիւ թեմիս քահանաներին։

Ճաշի սկիզբը խորհրդի ատենադպրուհի տկն. Ժաքլին Չհարմահալին բարի գալուստ մաղթեց բոլորին, շնորհաւորեց քահանայ հայրերին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց, այնուհետ սեղանը վարեց Եկեղեցական խորհրդի ատենապետը, որ պատշաճ ձեւով վարեց սեղանը, որի աւարտին յանուն Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների եւ ժողովրդի իւրաքանչիւրի մէկական նւէր բաժնեցին մեր քահանայ հայրերը։

Վերջում մի անգամ եւս արտայայտւեց առաջնորդ Սրբազան Հայրը, որ իր գոհունակութիւնը յայտնեց տօնի կապակցութեամբ եւ բոլորին յաջողութիւն մաղթեց։

Յարակից լուրեր

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեանի Թեհրանի հայոց թեմում առաջնորդութեան 19-րդ եւ քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-րդ ամեակները
    Տ. Սեպուհ արք. Սարգսեանի Թեհրանի հայոց թեմում առաջնորդութեան 19-րդ եւ քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-րդ ամեակները

    Թեհրանի հայոց թեմում, որպէս թեմի առաջնորդ իր առաքելութիւնը սկզբնաւորած Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եկեղեցական, կրօնական, ազգային ու հասարակական աշխատանքների եւ առաջնորդութեան 19-րդ ամեակն ու քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակը նշանաւորելու առիթով, երէկ՝ յուլիսի 7-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում:

  • Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ էֆթարի հանդիսութիւն՝ ի պատիւ Իրանի պետական այրերի
    Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ էֆթարի հանդիսութիւն՝ ի պատիւ Իրանի պետական այրերի

    Տարիների ձեւաւորւած աւանդոյթի համաձայն, այս տարի եւս Ռամազան ամսի առիթով, ազգային իշխանութիւնը, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ երէկ, մայիսի 30-ին, կազմակերպել էր ընթրիք-երեկոյ՝ ի պատիւ երկրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների եւ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատուների:

  • «Թաթուլ Ալթունեան»-ի անւան պարի-երգի անսամբլի խումբը Ազգային առաջնորդարանում
    «Թաթուլ Ալթունեան»-ի անւան պարի-երգի անսամբլի խումբը Ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, ապրիլի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Թաթուլ Ալթունեան»-ի պարի- երգի անսամբլի խմբի անդամներին:

  • Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը՝ Թեհրանի հայ համայնքում
    Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը՝ Թեհրանի հայ համայնքում

    Ապրիլի 24-ի առաւօտեան Ս. Սարգիս մայր եկեղեցում թեմակալ առաջնորդի ձեռամբ մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ, ի յիշատակ աւելի քան մէկուկէս միլիոն նահատակների: Պատարագի ընթացքում քարոզեց թեմակալ առաջնորդը, ապա թափօրը մօտեցաւ եկեղեցու բակում տեղադրւած Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, ուր Սրբազան Հայրը յորդորեց հոծ բազմութեանը լուռ եւ միաժամանակ պահանջատէր ոգով տոգորւած երթ դէպի Թուրքիայի դեսպանատուն:

  • Համաշխարհային կանանց աղօթքի օր Թեհրանում
    Համաշխարհային կանանց աղօթքի օր Թեհրանում

    Երկուշաբթի, 5 Մարտ 2018-ի առաւօտեան Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում երկու հարիւրից աւել կանանց մասնակցութեամբ տեղի ունեցաւ Համաշխարհային Կանանց աղօթքի օրւայ առիթով աղօթքի արարողութիւնը։ 

    Սոյն աղօթքի արարողութիւնը կազմակերպւել էր Թ. Հ. Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի կողմից հովանաւորութեամբ, տնօրինումով ու նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։