Հա

Համայնք

Չորեքշաբթի, 14 Փետրւարի 2018 16:00

Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միջոցառումների շարանում երէկ, փետրւարի 13-ի երեկոյեան, մասնակցութեամբ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Սէյէդ Աբբաս Սալեհիի, քաղաքացիական իրաւունքների հռչակագրի հարցով հանր. նախագահի յատուկ տեղակալ Շահինդոխտ Մոլավերդիի եւ պետական պաշտօնատարների, Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխատանքների ու հաւաքականութիւնների գերատեսչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր դասախօսական-գեղարւեստական հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ:

Այսօր համատեղ խնդիրների դիմաց ենք կանգնած եւ երկխօսութեամբ անհրաժեշտ է ելքեր գտնել

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միջոցառումների շարանում երէկ, փետրւարի 13-ի երեկոյեան, մասնակցութեամբ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Սէյէդ Աբբաս Սալեհիի, քաղաքացիական իրաւունքների հռչակագրի հարցով հանր. նախագահի յատուկ տեղակալ Շահինդոխտ Մոլավերդիի եւ պետական պաշտօնատարների, Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխատանքների ու հաւաքականութիւնների գերատեսչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր դասախօսական-գեղարւեստական հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ: Միջոցառման սկզբում հրաւիրւեց արտայայտւելու Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով տեղակալ դոկտ. Ջաւադին, ով կարեւորեց նման հանդիպումների անհրաժեշտութիւնը, երկխօսութիւնների ընդլայնման համար:

Իրաւաբան Յովիկ Բեհբուն իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքներին, իրաւական դիտանկիւնից:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը իր ելոյթի ընթացքում կարեւորեց նման հանդիպումները, որը արտացոլում է Իրանի համայն ժողովրդի միասնականութիւնը: Նա ընդգծեց հետեւեալը, որ Իրանում կրօնական փոքրամասնութիւնները, որպէս Իրանի վեհ ժողովրդի անբաժանելի մասը, ոչ միայն յեղափոխութեան յաղթանակի, այլ նաեւ պարտադրեալ պատերազմի տարիներին եւս ապացուցեցին իրենց սէրը հանդէպ Իրանին եւ չխնայեցին ոչինչ այդ ուղղութեամբ: Հրաւիրւեցին արտայայտւելու ասորիների եւ զրադաշտների հոգեւոր առաջնորդները եւ Իրանում կրօնների եւ կրօնական ուղղութիւնների համալսարանի ռեկտոր դոկտ. Նաւաբը, ով կարեւորեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների դերը՝ երկրի ազգային անվտանգութիւնը հզօրացնելու առումով:

Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու քաղաքացիական իրաւունքների հռչակագրի հարցով հանր. նախագահի յատուկ օգնական տկն. Մոլավերդին, ով ընդգծեց-անհրաժեշտ է ջանքեր ի գործ դնել առաւելագոյնի հասցնելու ընդհանրութիւնները եւ նւազագոյնի իջեցնելու տարաձայնութիւնները, որը կը յանգեցնի միասնականութեան:

Վերջում հրաւիրւեց Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար դոկտ. Սալեհին: Նա նշեց. «8-ամեայ սրբազան պաշտպանութեան տարիներին, լաւապէս արտացոլւեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների միասնականութիւնը»: Նա աւելացրեց. «Երբ Իրանը սպառնալիքի դիմաց է կանգնում, Իրանում բոլորը առանց խտրականութեան, միմեանց կողքի կանգնած՝ պաշտպանում են Իրանը»:

Դոկտ. Սալեհին աւելացրեց. «Այսօր համատեղ խնդիրների դիմաց ենք կանգնած եւ երկխօսութեամբ անհրաժեշտ է ելքեր գտնել այդ խնդիրների կարգաւորման համար»:

Միջոցառումը յագեցած էր նաեւ գեղարւեստական կատարումներով եւ ընդունելութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։