Հա

Համայնք

14/02/2018

Ֆրանսիական պատւիրակութիւնն ազգային առաջնորդարանում

Երկուշաբթի թւականիս 12 փետրւարի առաւօտեան «Ռուհօլլահի որդիներ» մշակութային հիմնարկի միջնորդութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին ֆրանսիական մի պատւիրակութիւն։

Երկուշաբթի թւականիս 12 փետրւարի առաւօտեան «Ռուհօլլահի որդիներ» մշակութային հիմնարկի միջնորդութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին ֆրանսիական մի պատւիրակութիւն։

Սրբազան Հայրը պատւիրակութեանը ջերմօրէն ընդունեց իր գրասենեակում, սիրալիր պատասխանեց հիւրերի հարցերին եւ ի պատասխան նրանց, բացատրութիւն տւեց իրանահայ համայնքի մշակութային, քաղաքական, կրօնական, հասարակական կեանքի եւ ըստ սահմանադրական օրէնքի լոյսի տակ ազատութիւններին։

Նաեւ Սրբազան Հայրը ակնարկեց Իրանում եւ Միջին Արեւելքում ժողովուրդների մշակոյթների եւ կրօնների եղբայրական յարաբերութիւններին, որը յաճախ արտաքին թշնամու թիրախ է դառնում։ Նաեւ զրուցեց վերջին ժամանակներում միջազգային ոլորտում առկայ դժւարութիւնների մասին. պատւիրակութեան անդամներին Սրբազան Հօր կողմից տրւեց եռլեզւանի «Թեհրանի հայոց թեմը» գիրքը, որից յետոյ նրանք գոհունակութեամբ հրաժեշտ տւին Սրբազան Հօրը։ 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • ԱՌԻ-ի հրաւէրով` արցախեան պատուիրակութիւն մը Լիբանան կ՛այցելէ
    ԱՌԻ-ի հրաւէրով` արցախեան պատուիրակութիւն մը Լիբանան կ՛այցելէ

    Արցախ Ռուց Ինվեսթմընց` ԱՌԻ ընկերակցութեան հրաւէրով, երեքշաբթի Լիբանան ժամանեց Արցախէն ժամանած պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմեն Արցախի Հանրապետութեան տնտեսութեան եւ արտադրական ենթակառուցուածքներու նախարար Լեւոն Գրիգորեան, նախարարի խորհրդական Տիգրան Նաճարեան, Մարտակերտի եւ Կովսականի քաղաքապետներ Միշա Գիւրճեան ու Ռազմիկ Մարգարեան եւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ Վահագն Տատայեան:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Եկեղեցականաց համագումար
    Եկեղեցականաց համագումար

    Երկուշաբթի, մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս Եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։