Հա

Համայնք

15/02/2018 - 10:20

«Միքայէլեան»-ը՝ Ազգային հզօրութեան բրենդ

«Միքայէլեան» մսամթերքների եւ պահածոների ընկերութիւնը ճանաչւել է որպէս Ազգային հզօրութեան ապրանքանիշ (բրենդ)` արժանանալով «Ազգային հզօրութիւն» բարձրագոյն շքանշանի: Այս մասին տեղեկացանք ընկերութեան գործադիր տնօրէն Գէորգ Ղուկասեանից:

«alikonline.ir» - «Միքայէլեան» մսամթերքների եւ պահածոների ընկերութիւնը ճանաչւել է որպէս Ազգային հզօրութեան ապրանքանիշ (բրենդ)` արժանանալով «Ազգային հզօրութիւն» բարձրագոյն շքանշանի: Այս մասին տեղեկացանք ընկերութեան գործադիր տնօրէն Գէորգ Ղուկասեանից:

Պրն. Ղուկասեանը տեղեկացրեց, որ ընկերութիւնը ստացել է յատուկ հրաւէր մասնակցելու ապրիլի 30-ին (օրդիբեհեշտի 10-ին) «Ազգային ապրանքանիշ, ազգային հզօրութիւն» յատուկ միջոցառմանը, որի ընթացքում ընկերութիւնը պարգեւատրւելու է «Ազգային հզօրութիւն» բարձրագոյն շքանշանով:

Սա, անկասկած, մեծագոյն յաջողութիւն է 86 տարի շարունակ Իրանի մսամթերքների եւ պահածոների շուկայում աշխատող, եւ իր որակեալ արտադրանքի համար բարի համբաւ վաստակած «Միքայէլեան» մսամթերքների եւ պահածոների ընկերութեան, եւ անձամբ դրա գործադիր տնօրէն Գէորգ Ղուկասեանի համար, որի անմիջական ջանքերով է պայմանաւորւած ընկերութեան այսօրւայ վերելքը:

«alikonline»-ը սրտանց շնորհաւորում է Գէորգ Ղուկասեանին, ընկերութեանը եւ դրա աշխատակիցներին՝ նրանց մաղթելով նորանոր յաջողութիւններ:

«Միքայէլեան» ընկերութեան այս յաջողութեանն առաւել մանրամասնօրէն կանդրադառնանք մեր առաջիկայ թողարկումների ընթացքում:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը տարածաշրջանային ֆորումում
    ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը տարածաշրջանային ֆորումում

    Ժողովի բացմանը ներկայ էին Հոլանդիայի պաշտպանութեան նախկին նախարար Էյւէն վան Միդելկոպը եւ Միացեալ Թագաւորութեան արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը: Ժողովի բացման խօսքում Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունեց պատւիրակներին եւ հիւրերին՝ ընդգծելով, որ Հարաւային Կովկասի ժողովրդավարացման գործընթացները երբեք չեն կարող բաւարար լինել եւ, որ այն ժամանակի հրամայական դարձած շարունակական գործընթաց է:

  • ՀԱՐՑԱԶՐՈՅՑ - Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառոյցների ներկայացուցիչների համաժողով՝ Երեւանում
    ՀԱՐՑԱԶՐՈՅՑ - Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառոյցների ներկայացուցիչների համաժողով՝ Երեւանում

    Այս անգամ խորհրդաժողովներին մեր հերթական անդրադարձում ցանկանում ենք առանձնացնել գուցէեւ կարեւորագոյններից ամենակարեւորագոյն ազգային թեմատիկ խորագրով խորհրդաժողովը՝ «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» հայկական հիմնախնդիրների իրազեկման կառոյցների ներկայացուցիչների համաժողովը՝ հանդիպումների եւ քննարկումների ձեւաչափում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։