Հա

Համայնք

15/02/2018 - 08:50

Արեւագալի արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

Մեծ պահոց առաջին շաբաթից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում, երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին կատարւելու են Արեւագալի եւ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ: 

Մեծ պահոց առաջին շաբաթից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում, երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին կատարւելու են Արեւագալի եւ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ: 

Երեքշաբթի, 13 փետրւար 2018-ի առաւօտեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում կատարւեց Արեւագալի ժամերգութիւն: Արարողութեան մասնակցում էին քաղաքիս քահանայ հայրերը եւ գերշ. Տ. Մակար Սրբազանը, նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի: 

Յաւարտ ժամերգութեան, առաջնորդ Սրբազանն անդրադառնալով Մեծ Պահքի հոգեւոր իմաստին, ասաց՝ «Մեծ Պահքն այն ժամանակահատւածն է եկեղեցու կեանքում, որտեղ հաւատացեալը կոչւած է հիմնովին իր կեանքը վերատեսութեան ենթարկելու, դառնալու դէպի Աստւած եւ Աստծոյ օրհնութիւնն ու առաջնութիւնն յայցելու իր կեանքի մէջ»: 

Միւս բաժնում Սրբազան Հայրը շեշտեց՝ «Մեծ Պահքի ընթացքին քրիստոնեան պիտի կարողանայ իր կեանքի ընթացքը դարձնել Աստւածահաճ»:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Հինգշաբթի, 13 դեկտեմբեր 2018 թ.-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լիբանանցի մի խումբ քրիստոնեայ-իսլամ մտաւորականների:

  • Հայ Արհեստաւորների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայ Արհեստաւորների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, 13 դեկտ. 2018 թ.-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Հայ Արհեստաւորների միութեան վարչութեան անդամներից պարոնայք՝ Յակոբ Յակոբեանը, Արշալոյս Յարթունեանը եւ Արա Շահնազարեանը:

  • Ուխտի օր Սուրբ Մինաս եկեղեցու
    Ուխտի օր Սուրբ Մինաս եկեղեցու

    Սուրբ Մինասի տօնի առիթով, Վանաքի Ս. Մինաս եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, ձեռամբ՝ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգիսեանի։ Սուրբ պատարագին ներկայ էին թեմիս հոգեւրակաց դասը, եկեցեղու հանգուցեալ բարերարների մտերիմներն ու բարեկամները, բարերարներ ու հաւատացեալների մի հոծ բազմութիւն, որոնք ժամանել էին Թեհրանի տարբեր շրջաններից եւ ծուխերից։

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 6-ին, հայոց ազգային «Գոհար» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն իրենց կրօնի ուսուցիչ՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի հետ ներկայացան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։