Հա

Համայնք

18/02/2018 - 14:10

Պրոֆ. Գէորգ Կարապետեանը Իրանի 1396 թւականի լաւագոյնն ընտրւած գիտահետազօտող

Ուրախութեամբ տեղեկացել ենք, որ «Ամիր Քաբիր» համալսարանի դասախօս պրոֆ. Գէորգ Կարապետեանը արժանացել է էներգետիկայի բնագաւառում Իրանի 1396 թւականի լաւագոյնն ընտրւած գիտահետազօտողի կոչմանը: 

«ԱԼԻՔ» - Ուրախութեամբ տեղեկացել ենք, որ «Ամիր Քաբիր» համալսարանի դասախօս պրոֆ. Գէորգ Կարապետեանը արժանացել է էներգետիկայի բնագաւառում Իրանի 1396 թւականի լաւագոյնն ընտրւած գիտահետազօտողի կոչմանը: Իրանի էներգետիկայի միութիւնը գնահատագիր յանձնելով նրան, ողջունել է դոկտ. Կարապետեանի անխոնջ ջանքերը երկրի գիտա-հետազօտական եւ մշակութային գերագոյն նպատակների իրականացման ու երկրի էներգետիկ գիտութիւնը առաջ մղելու առումով:

Դոկտ. Կարապետեանը, ով Իրանի Էներգետիկայի  գիտահետազօտարանի, գիտա-հետազօտական հարցով տեղակալի պատասխանատւութիւնն է ստանձնել, համարւում է էլեկտրականութեան եւ էներգետիկայի բնագաւառում Իրանի  գիտական առաջատար դէմքերից, ով վերջին տարիներին բազմաթիւ հետազօտութիւններ է անցկացրել միկրոցանցերի, ուշիմ ցանցերի, վերականգնւող էներգետիկայի, պահեստաւորման եւ էլեկտրականութեան ու էներգետիկայի այլ բնագաւառներում: Նա նաեւ այս ոլորտում օգնել է բազմաթիւ ուսանողների, իրենց աւարտաճառերի աշխատանքներում:

«Ալիք»-ը եւս շնորհաւորում է դոկտ. Կարապետեանին իր յաջողութիւնների կապակցութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։