Հա

Համայնք

22/02/2018 - 09:15

Վերպատւելի Միշէլ Աղամալեանի այցն Ազգային առաջնորդարան

Երկուշաբթի փետրւարի 19-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ վերապատւելի Միշէլ Աղամալեանին:

Երկուշաբթի փետրւարի 19-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ վերապատւելի Միշէլ Աղամալեանին: 

Վերապատւելին եկած էր Սրբազան Հօրը զեկուցելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի «Հայոց Եկեղեցին» գրքի պարսկերէն թարգմանութեան հետ կապւած մինչեւ օրս իր կատարած աշխատանքների մասին: 

Սրբազան Հայրը տարած աշխատանքը գնահատեց եւ յաջողութիւն մաղթեց վերապատւելիին: 

Վերապատւելին յայտնեց նաեւ, որ յառաջիկայ 2-3 շաբաթւայ ընթացքին գրքի թարգմանութիւնն իր աւարտին կը հասնի եւ պատրաստ կը լինի տպագրութեան: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • «Բոլորս Իրանին ենք պատկանում». Դոկտ. Սալեհին՝ Թեհրանի ազգային առաջնորդարանում
    «Բոլորս Իրանին ենք պատկանում». Դոկտ. Սալեհին՝ Թեհրանի ազգային առաջնորդարանում

    Երէկ՝ փետրւարի 20-ին Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցելել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

  • Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

    Շաբաթ, 16 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի, նաեւ 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

  • Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան
    Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան

    Մարդկային կեանքը յատկանշող եւ միաժամանակ բնորոշող երեւոյթներից մին շարժումն է, յարատեւ շարժը, որ յառաջ է բերում կեանքի փոփոխութիւն, նոր մտածելակերպի ձեւաւորում եւ կեանքի նոր ապրելակերպ ու գործելաոճ. ընկերային թէ քաղաքական, մշակութային թէ հոգեւոր ասպարէզներում յաջողութիւն, ժողովուրդները նոր հեռանկարով ու յոյսով պարուրող շարժումը դառնում է իրական ու իրաւական կեանք ունեցող երեւոյթ երբ իր մեկնակէտն ու վախճանակէտը ժողովուրդն է, հարազատ ժողովուրդը իր անցեալով, ներկայով ու ապագայով։ 

  • Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում
    Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում

    Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

  • Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը
    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը

    Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը՝ յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իւրաքանչիւր երկրում, ուր ՀՀ-ն ունի դեսպանատուն եւ պաշտօնական ներկայացուցչութիւն:

    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 28-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 27-ամեակին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։