Հա

Համայնք

22/02/2018 - 09:20

Արեւագալի արարողութիւն Սրբոց Թարգմանչաց եկեղեցում

Երեքշաբթի 2018 թւականի փետրւար 20-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովուրդը:

Երեքշաբթի 2018 թւականի փետրւար 20-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովուրդը: 

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր քարոզն սկսեց սոյն բացատրութիւններով՝ «Մեր եկեղեցու ծիսական եւ բարեպաշտական կեանքում ամենագեղեցիկ, ներշնչող եւ հոգին զւարթացնող, միտքն առ Աստւած բարձրացնող ժամերգութիւններից է Արեւագալի ժամերգութիւնը, որով մենք ամէն բանից առաջ փառք ենք տալիս Աստծուն, որ Տէրն է ողջ տիեզերքի եւ որ իր արեւն յագեցնում է մեր վրայ եւ մեզ առաջնորդում է իր կամքի համաձայն»:

Սրբազան Հայրն իր խօսքերի միւս բաժնում աւելացրեց՝ «Աստծու փառաբանութիւնը միայն ծումապահութիւն չէ, միայն պահքով չէ եւ նաեւ միայն սիրով չէ: Ապաշխարութեան այս 40-օրեայ շրջան ամենագեղեցիկ պահն է, որպէսզի բոլորս էլ մեր կեանքը վերատեսութեան ենթարկենք, հայցենք Աստծու ներողամտութիւնը եւ գութը: Մարդկային մեր կեանքի մէջ երբեմն թերանում ենք եւ բաղթողումներ ենք ունենում, բայց որպէս քրիստոնեայ հաւատացեալներ կոչւած ենք քրիստոնէական մեր պարտականութեան մէջ, որքան հնարաւոր է թերի չլինել եւ բացթողումներ չունենալ: Մենք բոլորս էլ, որպէս քրիստոնեաներ, յանձնառու եւ պարտաւորեցնող դերի մէջ ենք մեր կեանքում եւ մեր շրջապատի մէջ»:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 6-ին, հայոց ազգային «Գոհար» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն իրենց կրօնի ուսուցիչ՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի հետ ներկայացան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

    Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

    Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

  • Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում
    Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում

    Չորեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 14։00-ին Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ իսլամ եւ Հարաւային Կորէայի կաթոլիկ եկեղեցու համագումարը «Կրօնը եւ բնապահպանութիւն» խորագրով։

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Երեքշաբթի, 4 դեկտեմբեր, 2018 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս ազգայիններ՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։