Հա

Համայնք

22/02/2018 - 13:00

Յայտարարութիւն

Այսու, յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին, որ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան եւ պետականութեան հաստատման 100-ամեակի առիթով, Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախումբը իր երկրորդ նիստը գումարեց երեքշաբթի, փետրւարի 20-ին՝ երեկոյեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ յանձնախմբի բոլոր անդամների ներկայութեամբ:

Այսու, յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին, որ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան եւ պետականութեան հաստատման 100-ամեակի առիթով, Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախումբը իր երկրորդ նիստը գումարեց երեքշաբթի, փետրւարի 20-ին՝ երեկոյեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ յանձնախմբի բոլոր անդամների ներկայութեամբ:

Յանձնախումբը նախ հաստատեց իր դիւանը, ըստ հետեւեալի.

1-Ռոբերտ Բեգլարեան՝ ատենապետ

2- Տ. Մակար եպս. Աշգարեան՝ ատենադպիր

3- Վահիկ Աղաքեան՝ նիւթականի պատասխանատու

4- Գէորգ Վարդան՝ խորհրդական

5- Ֆրէդ Աշուղեան՝ խորհրդական

Ժողովականները մտքերի փոխանակումից յետոյ, կազմեցին 100-ամեակի յատուկ ուրւագիծ-ծրագիրը, իր ընդհանուր կէտերի մէջ՝ քարոզչական, մշակութային ձեռնարկներ, հրատարակչական, խորհրդաժողով, ուխտագնացութիւններ եւ այլ նախնական աշխատանքներ:

Ժողովականներից իւրաքանչիւրը ստանձնեց որոշ պարտականութիւններ, ի պատրաստութիւն առաջիկայ մարտի 13-ի միութիւնների ներկայացուցիչների հետ ունենալիք հանդիպումների:

Այսու կոչ ենք անում մեր միութիւններին ու ժողովրդին, որ մեզանից իւրաքանչիւրը առաջիկայ իր կեանքի եւ գործունէութեան ընթացքում ապրի, գործի եւ իր մտածումների ու խոհերի մէջ ունենայ հայոց պետականութեան եւ անկախութեան խորհուրդ-գաղափարը, եւ իր մասնակցութիւնը բերի առաջիկայում կայանալիք ձեռնարկներին, որոնց թւականներն ու վայրերը շուտով ծանուցւելու են հայ հասարակութեանը:

Դիւան ազգ. առաջնորդարանի
Թեհրանի հայոց թեմի

21 փետրւարի 2018
Թեհրան

Յարակից լուրեր

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում
    Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում

    Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

  • Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն
    Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն

    Հանդիպումների երկրորդ օրը, երէկ, երեքշաբթի, տեղի ունեցաւ «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, որտեղ Սասուն քաղաքամասի բնակիչներն առիթ ունեցան դէմ առ դէմ, կամ ինչպէս դահլիճից հնչեց՝ եռակողմ հանդիպմանը լսելու Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների ծաւալած գործունէութեան մասին:

  • Ազգային իշխանութիւն-ժողովուրդ հանդիպում՝ Զէյթուն քաղաքամասում
    Ազգային իշխանութիւն-ժողովուրդ հանդիպում՝ Զէյթուն քաղաքամասում

    Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր մարմիններ՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը համայնքին լսելու եւ իրենց տարած աշխատանքները համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել են հանդիպումների շարան Թեհրանի երեք քաղաքամասերում: 

  • Հանդիպում Սրբազան պաշտպանութեան թանգարանում
    Հանդիպում Սրբազան պաշտպանութեան թանգարանում

    Երեքշաբթի, սեպտեմբերի 25-ին Թ. Հ. թեմի Թեմական խորհրդի ատենապետ` Ռոբերտ Բեգլարեանի գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպում ունեցաւ Սրբազան պաշտպանութեան թանգարանում, նրա նիւթական բաժնի պատասխանատու՝ Հաջ Բաբայեանի հետ, որը կայացաւ թանգարանի շրջափակում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։