Հա

Համայնք

22/02/2018 - 13:10

«Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի առաջին ցուցադրութիւնը մեր համայնքում` նւիրւած Հայաստանի Հանրապետութեան 100 եւ Արցախեան շարժման 30-ամեակներին

Արցախեան շարժման 30-ամեայ պատմական վաւերագրութիւնը մեր նորագոյն պատմութեան մէջ բեկումնային եղաւ: Այն կերտեց հայի նոր տեսակի, բացայայտեց նրա հայրենասիրական տեսանկիւնից ներքինում թաքնւած ինքնութիւնը ու շարժման յաղթութիւնները չուշացան, նրանք կերտեցին լիիրաւ ու անկախ Արցախ...

«ԱԼԻՔ» - Արցախեան շարժման 30-ամեայ պատմական վաւերագրութիւնը մեր նորագոյն պատմութեան մէջ բեկումնային եղաւ: Այն կերտեց հայի նոր տեսակի, բացայայտեց նրա հայրենասիրական տեսանկիւնից ներքինում թաքնւած ինքնութիւնը ու շարժման յաղթութիւնները չուշացան, նրանք կերտեցին լիիրաւ ու անկախ Արցախ...

Այս պոռթկումը մարտահրաւէր էր ու այս պոռթկման արգասիք էր թերեւս հայոց անկախ պետականութեան վերականգնումը...

Իրանում ՀՀ դեսպանատան նախաձեռնութեամբ, երէկ՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» դահլիճում տեղի ունեցաւ «Շարմ Հոլդինգ»-ի, Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան եւ «DHM studio»-ի համատեղ նկարահանած 7 նովէլից բաղկացած «Մեր երազանքի ճանապարհը» գեղարւեստական ֆիլմի ցուցադրութիւնը: Հայաստանից հրաւիրւել եւ ներկայ էր «Շարմ Հոլդինգ» ընկերութեան գլխաւոր տնօրէն Կարէն Ղազարեանը: Տեսաֆիլմի ընտրութիւնը պատահական չէր՝ ցուցադրութիւնը նւիրւած էր Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին եւ Արցախեան շարժման 30-ամեակին, քանզի ներկայացւող կարճ դրւագներում իրական պատմութիւններ էին թէ՛ պատերազմական, եւ թէ՛ վերածնունդ ապրող ժողովրդից:

Մինչ կը ցուցադրւէր ֆիլմը՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը իր խօսքում նշեց նման միջոցառման կարեւորութիւնը եւ բեմ հրաւիրեց Կարէն Ղազարեանին:

Կինոժապաւէնի ցուցադրութեանը ներկայ էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։