Հա

Համայնք

24/02/2018 - 08:40

Այցելութիւն առաջնորդարան

Չորեքշաբթի, փետրւարի 21-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ ֆրանսացի հոգեւորականների, պրն. Փօլ Սալիհ Գէլէգէնի գլխաւորութեամբ:

Չորեքշաբթի, փետրւարի 21-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ ֆրանսացի հոգեւորականների, պրն. Փօլ Սալիհ Գէլէգէնի գլխաւորութեամբ: 

Պրն. Գէլէգէնը «Օդէոն» զբօսաշրջիկութեան պատասխանատուն է եւ ընդհանրապէս կազմակերպիչը կրօնական բնոյթ ունեցող ուխտագնացութիւնների:

Առաջնորդ Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, իր ուրախութիւնը յայտնեց այս առիթով եւ լուսաբանիչ բացատրութիւններ տւեց ներկաներին հայութեան մասին, իրանահայ գաղութի անցեալի եւ ներկայի կեանքի եւ յատկապէս թեհրանահայութեան մասին եւ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի իւրայատկութիւնների մասին իբրեւ քրիստոնեայ ազգ: Իր խօսքի միւս բաժնում Սրբազան Հայրը անդրադարձաւ իրանահայ գաղութի ներկայ կեանքին։

Սրբազան Հօր խօսքերից յետոյ եղան բազմաթիւ հարցումներ կապւած հայ եկեղեցու եւ հայերին կապւող այլ հարցերի մասին:

Սրբազան Հայրը համբերութեամբ լայն եւ գոհացուցիչ բացատրութիւններ տւեց յատուկ կերպով շեշտելով, որ Իրանը դարեր շարունակ իր պատմութեամբ, բազմազան իր ընկերութեամբ միշտ եղել է օրրանը եւ՛ քաղաքակրթութեան եւ՛ մանաւանդ կրօնական լայնախոհութեան եւ համակեցութեան։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Հ.Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    Հ.Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, օգոստոսի 21-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան անդամներին:

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Թւականիս կիրակի, 18 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով հանդիսաւոր ս. պատարագ:

  • Թրամփը Դանիա այցը չեղարկել է
    Թրամփը Դանիա այցը չեղարկել է

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի անսպասելի չեղարկել է Դանիա այցը՝ յայտարարելով, որ այցելութիւնն անիմաստ է այն բանից յետոյ, երբ Դանիայի վարչապետ Մեթէ Ֆրեդերիքսենը ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անւանել է «անհեթեթ»:

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Ռաշտ եւ Անզալիում
    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Ռաշտ եւ Անզալիում

    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն իր էութեամբ եւ խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցու հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, այսօր՝ երկուշաբթի, 5 օգոստոս 2019 թ.-ի առաւօտեան կանուխ ժամերին մեկնեց Արցախ, մասնակցելու 7-րդ Համահայկակն խաղերի բացման արարողութեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։