Հա

Համայնք

24/02/2018 - 08:55

Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներն այցելեցին Սրբազան Հօրը

Չորեքշաբթի, փետրւարի 21-ի միջօրէին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին:

Չորեքշաբթի, փետրւարի 21-ի միջօրէին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներ՝ տիկնայք Սեդա Խաչատրեան, Նոյեմիկ Մեհրաբեան, ՓարիկՌաթէոսեան եւ Անուշ Յովսէփեանին: 

Եկեղեցու խորհրդի անդամներն եկած էին Սրբազան Հօրից ուղղութիւն ստանալու յառաջիկայ «Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ» տօնակատարութեան հետ կապւած, քանի որ տօնը համընկնում է նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնին: 

Անդամներն այս առիթով, խնդրեցին Սրբազան Հօրից, որ դպրութեան եւ կիսասարգաւակութեան ձեռնադրութիւն կատարւի, ի պայծառութիւն եկեղեցու: 

Սրբազան Հայրը գնահատեց եկեղեցու խորհրդի նախանձախնդրութիւնը եւ անհրաժեշտ ուղղութիւններ տւեց տօնի կապակցութեամբ: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ուխտագնացութիւն Սարի-Գորգան
    Ուխտագնացութիւն Սարի-Գորգան

    Հինգշաբթի, 19 սեպտեմբեր 2019-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր հովւական այցելութիւնները շրջաններում, Խաչվերացի տօնի ուրախ առիթով այցելեց Սարի եւ Գորգան հայ համայնքին: Նոյն առիթով տելի ունեցաւ երկօրեայ ուխտագնացութիւն, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. եկեղեցիների Եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, սեպտ. 16-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանին եւ «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ Արտոյտ Զոհրաբեանին:

  • Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում
    Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում

    Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք  սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնում կիրակի օրւան:

  • Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»

    Իրանական ԶԼՄ-ներից «Ֆարս»-ը վկայակոչելով անյայտ աղբիւրների խօսքերը, հրապարակել է իսլամ ընդունած հայերի մասին մի յօդւած, որում ընդգծումը պահել է Մոհառամեան սգոյ ծէսերին մասնակցելու բերումով «Բուժւած հայ երիտասարդի» վրայ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։