Հա

Համայնք

27/02/2018 - 08:19

Պրոֆ. Գէորգ Կարապետեանն այցելեց Սրբազան Հօրը

Երկուշաբթի, փետրւարի 26-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Թեհրանի «Ամիր Քաբիր» համալսարանի դասախօս՝ պրոֆ. Գէորգ Կարապետեանին:

Պրոֆ. Կարապետեանը 2017 թւականին արժանացել է էներգետիկայի բնագաւառում, Իրանի 1396 թւականի լաւագոյնն ընտրւած գիտահետազօտողի կոչմանը: Այժմ նա այդ գիտահետազօտական հաստատութեան նախագահութեան խորհրդականն է:

Սրբազան Հայրը ողջունեց իր ներկայութիւնը և իր ուրախութիւնն ու գնահատանքը յայտնեց պրոֆ. Կարապետեանին իր ձեռք բերած յաջողութիւնների համար:

Իր կարգին Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը, որ նեկայ էր ընդունելութեան, մեծապէս գնահատեց պրոֆեսորին և նորանոր յաջողութիւններ մաղթեց իրեն:

«Ձեր յաջողութիւններով դուք նաև հպարտութիւն և պատիւ էք բերոմ և ինչու չէ նաև ներդրումը Իրանի էներգետիկայի գիտահետազօտական աշխատանքներին» - ասաց Սրբազան Հայրը:

Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը պրոֆ. Գէորգ Կարապետեանին նւիրեց նոր հրատարակած՝ «Աստւածաշունչ Մատեան»-ից և Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութիւն»-ից մէկական օրինակ:

 

                                                                                    Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։