Հա

Համայնք

04/03/2018 - 09:30

Այցելութիւն արեւելեան ասորի-աշուրի շարղ համայնքի պետական պատգամաւոր պրն. Բէյթ Քոլիային

Հինգշաբթի, 1 մարտ 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի ցաւակցական այցելութիւն տւեց աշուրի շարղ եւ քիլտանի համայնքների պետական պատգամաւոր պրն. Բէյթ Քոլիային իր մօր մահւան առիթով, համայնքի կենտրոնում։

Հինգշաբթի, 1 մարտ 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի ցաւակցական այցելութիւն տւեց աշուրի շարղ եւ քիլտանի համայնքների պետական պատգամաւոր պրն. Բէյթ Քոլիային իր մօր մահւան առիթով, համայնքի կենտրոնում։ 

Պրն. Բէյթ Քոլիան իր անկեղծ եւ խոր շնորհակալութիւնները յայտնեց Սրբազան Հօրը եւ պրն. Բեգլարեանին իրենց այցելութեան առիթով, յայտնելով միաժամանակ իր սէրն ու յարգանքը առաջնորդ Սրբազան Հօրը։ 

Սրբազան Հայրն իր կարգին նախ շնորհակալութիւն յայտնեց իր ազնիւ արտայայտութիւնների համար եւ այնուհետ իր ցաւակցութիւնները յայտնեց իր մօր մահւան տխուր առիթով, իրեն մաղթելով աստւածային մխիթարութիւն այլեւ առողջութիւն։ 

Հանդիպումը առիթ եղաւ միասին զրուցելու միջ-համայնքային յարաբերութիւնների եւ այդ յարաբերութիւնները ճիշտ կերպով մշակելու եղանակի մասին, խօսւեց նաեւ Թեհրանում՝ Իրանի Եկեղեցիների խորհրդի կազմութեան մասին, որի աշխատանքները ընթացքի մէջ են։ 

Վերջում Սրբազան Հայրը պրն. Բէյթ Քոլիային նւիրեց Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» գիրքը պարսկերէն թարգմանութեամբ։ Պրն. Քոլիան ինքն էլ Սրբազան Հօր նւիրեց Նոր Կտակարանի գեղեցիկ պարսկերէն հրատարակութիւնից մի օրինակ։ 

Մօտաւորապէս մէկ ժամ տեւած հանդիպումը անցաւ շատ սիրալիր եւ մտերմիկ մթնոլորտում։ 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան արարողութիւն
    Հոգեհանգստեան արարողութիւն

    Կիրակի, 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

  • Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը
    Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը

    Ասիայի Եկեղեցիների խորհուրդը ընդգրկում է Ասիայի բոլոր եկեղեցիները, որոնք գործում են աւելի քան 22 երկրների մէջ, ներառեալ Իրանը։ Իրանի հայոց եկեղեցին, 2010 թւականի ապրիլից մաս է կազմում սոյն խորհրդին եւ իր գործօն մասնակցութիւնն է բերում նրա աշխատանքներին։ Յայտնենք, որ 2018-ի յուլիսին սոյն խորհրդի Գործադիր վարչութիւնը իր տարեկան ժողովը գումարեց Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինութեամբ եւ հրաւէրով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի։ Սեպուհ արքեպիսկոպոսը 2010-ից սկսեալ Գործադիր վարչութեան անդամ է։

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:

  • Ուխտագնացութիւն դէպի Արաք
    Ուխտագնացութիւն դէպի Արաք

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն Սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

  • «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Երեքշաբթի, 2019 թւականի յուլիսի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան նորընտիր Վարչութեան անդամներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։