Հա

Համայնք

Երեքշաբթի, 06 Մարտի 2018 12:00

Խորհրդաւոր ու նշանակալից գնահատման երեկոյ` «Արարատ»-ի տղաների համար

Կիրակի, մարտի 4-ի երեկոյեան, Ազգային առաջնորդարանի դահլիճում Սրբազան Հօր հրաւէրով, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի, ազգային մարմինների, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախագահի, Կենտրոնական վարչութեան, ներկայացուցիչների ու պատասխանատուների, «Արարատ»-ի տղայոց բասկետբոլի խմբի ու նրանց ծնողների ներկայութեամբ գնահատւեցին մեր տղաները՝ «Օրւայ ախոյեանները»:

Կիրակի, մարտի 4-ի երեկոյեան, Ազգային առաջնորդարանի դահլիճում Սրբազան Հօր հրաւէրով, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի, ազգային մարմինների, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախագահի, Կենտրոնական վարչութեան, ներկայացուցիչների ու պատասխանատուների, «Արարատ»-ի տղայոց բասկետբոլի խմբի ու նրանց ծնողների ներկայութեամբ գնահատւեցին մեր տղաները՝ «Օրւայ ախոյեանները»:

Տէրունական աղօթքից յետոյ, Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը արտայայտւեց օրւայ առիթով, ապա «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանը ամփոփ զեկոյց ներկայացրեց կազմակերպութեան մարզական կեանքի մասին ու անցնելով օրւայ առիթին իր գնահատման խօսքն ուղղեց տղաներին ու, որ այս յաջողութիւնների արգասիքը, հովանաւոր ազգային իշխանութիւնը եւ մեր համայնքն են եւ անշուշտ տղաների անխոնջ ու խիզախ աշխատանքը:

Այնուհետեւ խումբը, մարզիչներն ու յանձնախումբը Կենտրոնական վարչութեան նախագահի ձեռամբ գնահատւեցին յատուկ պատրաստւած յուշագրով եւ «Սասունցի Դաւիթ»-ի արծաթադրամով, որպէս խիզախութեան ու յարատեւութեան խորհրդանիշ, ապա Սրբազան Հայրն իր հայրական ու խրատական եւ ողջոյնի խօսքերը յղեց խմբի բոլոր անդամներին, պատասխանատու կազմին ու ընտանիքներին:

Սրբազան հօր ձեռամբ մի առ մի գնահատւեցին նաեւ բոլոր մարզիկներն ու մարզիչներն ու յանձնախումբը գեղեցիկ ու բովանդակալից «Գնահատանքի ու օրհնանքի գրով»:

Միջոցառման վերջում դահլիճում կազմակերպւած էր հիւրընկալութիւն, միաժամանակ յիշատակի լուսանկարներով օրւայ առիթը յաւերժացւեց, որտեղ՝ փայլում էին ԻՐԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱԽՈՅԵԱՆԱԿԱՆ ԳԱՒԱԹԸ եւ ՄԵՐ ՕՄԻԴ «ՅՈՅՍ »ԽՄԲԻ ՏՂԱՆԵՐԸ:

 Հ. Մ. «Արարատ» Կ.

Related items

  • Մարզիկների գնահատման երեկոյ Մարզիկների գնահատման երեկոյ

    Չորեքշաբթի, 16 մայիսի 2018 թ.-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ Մարզական միութեան նախաձեռնած՝ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԵԿՈՅ:

  • Ֆրանսահայ ուխտաւոր զբօսաշրջիկների այցը առաջնորդարան Ֆրանսահայ ուխտաւոր զբօսաշրջիկների այցը առաջնորդարան

    Հինգշաբթի, 3 մայիս 2018 թ.-ի կէսօրից յետոյ Ազգային առաջնորդարան այցելեցին մի խումբ Ֆրանսահայ ուխտաւոր-զբօսաշրջիկներ առաջնորդութեամբ Ֆրանսայի թեմի առաջնորդական փոխանորդ հոգշ. Տ. Գրիգոր աբղ. Խաչատրեանի։ Շրջապտոյտ-ուխտագնացութիւնը կազմակերպւած էր Փարիզի առաջնորդանիստ Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու Եկեղեցասէր կանանց միութեան կողմից։

  • «Թաթուլ Ալթունեան»-ի անւան պարի-երգի անսամբլի խումբը Ազգային առաջնորդարանում «Թաթուլ Ալթունեան»-ի անւան պարի-երգի անսամբլի խումբը Ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, ապրիլի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Թաթուլ Ալթունեան»-ի պարի- երգի անսամբլի խմբի անդամներին:

  • Բասկետբոլի Երեւանի միջազգային մրցաշարին կը մասնակցի չորս թիմ Բասկետբոլի Երեւանի միջազգային մրցաշարին կը մասնակցի չորս թիմ

    Մարտի 12-14-ը Երեւանում կանցկացւի բասկետբոլի միջազգային մրցաշար` նւիրւած Երեւանի 2800-ամեակին: Մրցաշարին կը մասնակցեն Մոսկւայի «Գազպրոմ Մոսկովսկի», Թբիլիսիի «Հունդայի», Թեհրանի «Արարատ» եւ Երեւանի «Ուրարտու» ակումբները:

  • Նոր Ջուղայի նորամուտ ուսանողների գնահատման երեկոյ Նոր Ջուղայի նորամուտ ուսանողների գնահատման երեկոյ

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի վարչութիւնը, ուրբաթ՝ մարտի 2-ի երեկոյեան, նոյն միութեան յարկի ներքոյ ընդունեց ուսումնական ընթացիկ տարեշրջանում ուսումնական բարձրագոյն հաստատութիւններում մուտք գործած ուսանողներին:

Image Gallery

{gallery}45684{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ