Հա

Համայնք

06/03/2018

Կարծրատիպերից այն կողմ. Հարցազրոյց Վահագն Սարգսեանի հետ

Մեր զրուցակիցը «E-buissness» ոլորտում աշխատել սկսել է դեռ աւելի վաղ տարիքից, քան սովորաբար սկսում են աշխատել Իրանում: Երկրում լայն տարածում գտած «snapptrip»-ի մարկետինգ մենեջեր, Վահագնը հաւաստիացնում է. «Այսօրւայ դրութեամբ, Թեհրանն ամենաառաջադէմ քաղաքներից է ինչպէս ուղեւորների, այնպէս էլ վարորդների կողմից ներգրաւածութեան առումով»:

«alikonline.ir» - 27 ամեայ Վահագն Սարգսեանն այն երիտասարդներից է, ով առաջ է շարժւում գլոբալ «E-buissness» սեկտորում։ Նա համոզւած է թէ որեւէ գործի հանդէպ սէրը եւ ընդունակութիւնները չափազանց կարեւոր են կոչումը փնտրելիս: Սակայն այդքանը բաւարար չէ:

Մեր զրուցակիցը «E-buissness» ոլորտում աշխատել սկսել է դեռ աւելի վաղ տարիքից, քան սովորաբար սկսում են աշխատել Իրանում: Երկրում լայն տարածում գտած «snapptrip»-ի մարկետինգ մենեջեր, Վահագնը հաւաստիացնում է. «Այսօրւայ դրութեամբ, Թեհրանն ամենաառաջադէմ քաղաքներից է ինչպէս ուղեւորների, այնպէս էլ վարորդների կողմից ներգրաւածութեան առումով»:

 

- Վահագն ինչպէս սկսւեց կարիերադ:

- 17 տարեկանից արդէն սկսեցի զբաղւել տեղեկատւական տեխնոլոգիայի (ՏՏ) ամենատարբեր սեկտորներում: Վաստակած առաջին գումարս մեծ չէր, սակայն վարձատրւելն անակնկալ էր ինձ համար: Այդ պահից իմ կեանքը սկսեց զարգանալ բոլորովին այլ ուղղութեամբ: Կարծում եմ՝ կատարած աշխատանքի դիմաց վարձատրւելն ու այդ պահին ձեռք բերած անկախութիւնը, գնահատւածութեան զգացումն, ինձ դրդեցին մագիստրատուրան ստանալուն զուգահեռ աշխատել հէնց մասնացիտութեանս՝ ՏՏ մարկետինգ ոլորտում:

 

- Վահագն «snapp»-ն ունի օրեկան աւելի քան 1 միլիոն ուղեւորափոխադրման յայտ, որը համաձայն համաշխարհային տւեալների, համարւում է ոլորտի առաջատարներից։ Իսկ ինչն է հէնց քեզ ամէնից շատ հետաքրքրում «snapp»-ում:

- «Iran Internet Group»-ը երկրում մարդկանց կեանքն աւելի հեշտ դարձնելու եւ հանրային ծառայութիւնների որակը բարելաււելու նպատակով, ինչպէս նաեւ, նկատի առնելով այն որ ՏՏ ոլորտի զարգացումը այժմ հանդիսանում է համաշխարհային տնտեսութեան զարգացման հիմնական միտումներից, յատուկ կարեւորեց ոլորտի արդիւնաւէտութեան, շարունակական եւ արագընթաց աճի ապահովումը:

«Iran Internet Group»-ն այսօր եւս նոյն գաղափարով է շարունակում ներմուծել նորագոյն տեխնոլոգիաների ոլորտի նորութիւնները, ինչի շնորհիւ էլ երկրում ստեղծւել է աւելի քան 1200 աշխատատեղ: «IIG»-ի՝ «snapp»-ն առաջին անգամ Իրան եկաւ տաքսի կանչելու ծառայութիւն ստեղծելու գաղափարով ու ցանկութեամբ, եւ կարելի է ասել, ընկերութեան համար դա ելակէտ դարձաւ հետագայում հիմնելու «snapptrip»-ը, «snappfood»-ը, «snappbike»-ը, «snappbox»-ը, «snapphit»-ը։

Այսօր «Iran Internet Group»-ը ծառայութիւններ է իրականացնում Իրանի տարբեր քաղաքներում:

Ինչպէս հետագայում պարզւեց, Իրանին ամէնից շատ նման ծառայութիւններ էր պէտք։ Գիտէք «snapp»-ի դէպքում առաջին հերթին, մարդկանց համար կարեւոր էր իմանալ, թէ ինչ աւտոմեքենայ է նրանց մօտենալու, ով է վարորդը, որպէսզի աւելի անվտանգ լինեն։ Երկրորդ. մարդկանց համար կարեւոր է գնահատական տալ եւ իմանալ, որ այդ գնահատականները հաշւի են առնւելու: Ու վերջում, եթէ վարորդի վարկանիշը նւազի, նա դուրս կը գայ համակարգից։

Իսկ՝ «snapptrip»-ում հանրութեանն հետաքրքրում է այն որ, ունեն թէ ընտրութեան իրաւունք, եւ թէ կարող են ինքնուրոյն կազմակերպել իրենց հանգիստն ու ցանկանում են տիրապետել զբօսաշրջութեան բոլոր գաղտնիքներին ու նրբութիւններին:

- Որոնք են նպատակներդ։

- Նպատակներս շատ են: Ցանկանում եմ էլ աւելի զարգանալ ու ձեռք բերել զարգացած բիզնես մտածողութիւն, դառնալ աւելի կայացած: Գիտէք մի հետաքրքիր ասացւածք կայ. «Մարդը երկու անգամ է ծնւում. առաջինը՝ երբ իրականում ծնւում է, իսկ երկրորդը՝ այն ժամանակ երբ գտնում է, թէ ինչի համար է ծնւել»: Մասնագիտութիւնից բացի ցանկանում եմ հասարակական գործունէութիւն ծաւալել, եւ այժմ անդամակցում եմ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեանն ու հէնց այնտեղ էլ փորձում եմ հասարակական կեանք վարել: Հասարակական կեանքի տարբեր ոլորտներում ընդգրկւածութիւնը նպաստում է անձի զարգացմանը: Վերջոյ ի վերջոյ ցանկանում եմ լինել մարդկանց այն հաւաքականութեան մի մասնիկը, ովքեր գտել են իրենց կոչումն ու զբաղւած են ինչ-որ հանրօգուտ գործունէութեամբ:

 

- Ինչ ես կարծում այսպէս կոչւած «լաւ» աշխատատեղերի հնարաւորութիւններ Իրանում, կա՞ն արդեօք երիտասարդութեան համար:

- Միանշանակ այո՛: Համոզւած եմ, որ ցանկութեան ու ջանքեր ներդնելու դէպքում կարելի է «լաւ» աշխատանք գտնել: Ես ամէն օր շփւում եմ հազարաւոր երիտասարդների հետ ու դեռ չեմ հանդիպել որեւէ մէկին, ով իրապէս ունի գիտելիքներ, ձգտումներ, սիրում է ինքնակրթւել, զարգանալ, բայց չի կարողանում աշխատանք գտնել։ Անգամ ճգնաժամի ժամանակ կարելի է լաւ աշխատանք գտել: Իսկ ցանկացած գործատու կարիք ունի խելացի, կրթւած, աշխատասէր, ու որակաւորւած աշխատողի։ Կարծում եմ, որ նոր հնարաւորութիւններ բացայայտելու միջոցներից մէկն այն է, որ գիտակցօրէն ջանքեր ներդնես, ապրես կարծրատիպերից այն կողմ ու այլ հայեացքով նայես սովորական իրավիճակներին, ինչու չէ, նաեւ, աշխատանքին: Նոր հայեացքը թոյլ է տալիս մարդուն տեսնել աշխարհի հնարաւորութիւնների հարստութիւնը եւ օգտւել այն ամենից, ինչն արժէքաւոր է:

- Ինչ խորհուրդ կը տաս երիտասարդներին, ՏՏ ոլորտում աշխատելիս ի՞նչ ուղղութեամբ պէտք է աշխատեն։ Ինչին պէտք է ուշադրութիւն դարձնեն:

- Կարծում եմ նախ պէտք է սկսել ինքդ քեզ աւելի լաւ ճանաչելուց: Ունակութիւններիդ ու հմտութիւններիդ սահմանն աւելի պարզ տեսնելու, հետեւաբար աւելի մեծ նպատակներ դնել ու պայքարել դրանց համար։ Իսկ կոնկրտետ ՏՏ ոլորտում յաջողելու համար պէտք է յաջողակ լինել գլոբալ մակարդակում։ Հարկաւոր է ունենալ գլոբալ մտածողութիւն, պէտք է «լայն» մտածել: Բացի այդ, կարեւոր է հասկանալ, թէ ինչ է կատարւում համաշխարհային շուկայում, ինչ ուղղութեամբ է շուկայի զարգացումն ընթանում, որտեղ է շուկան եւ նմանատիպ շատ այլ հարցեր։ Ու վերջում կասեմ, որ մի վախեցէք խորհուրդներ հարցնելուց, մարդկանց դիմելուց: Ես եւ նոյնպէս վարւեցի: Յաճախ ակտիւ գործնական օգնութիւնը թեթեւացնում է զարգացման սկիզբը։

 

Երբեմն, ինչպէս համոզւած էր Վահագնն իր կոչման փնտրտուքներում՝ յաջողութիւնը գտնելու համար անհրաժեշտ է այլ մարդկանց խորհուրդներն ու օգնութիւնը: Յաճախ նման աջակցութիւն կարող ենք ստանալ այն մարդուց, որը մեր մէջ տեսնում է այնպիսի մի բան, ինչը մենք էլ չենք նկատում: Երբեմն այդ օգնութիւնը գալիս է այն մարդուց, որը նպաստում է դրսեւորելու մեր լաւագոյն ընդունակութիւնները: Իսկ թէ՛ լաւ, թէ՛ վատ բաները պատահում են ամէն մէկիս հետ: Բայց մեր կեանքում հիմնական դերը խաղում է ոչ թէ այն, ինչ մեզ հետ պատահում է: Կարեւորը մեր վերաբերմունքն է տեղի ունեցածին՝ ամբողջութեամբ:

 

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։