Հա

Համայնք

06/03/2018

«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ եւ «Ֆարաթաբ» կենտրոնի համագործակցութեամբ՝ «Նէոօսմանիզմը Կովկասից մինչեւ Հալէպ» մէկօրեայ համագումար

Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ եւ «Ֆարաթաբ» կենտրոնի համագործակցութեամբ, մարտի 3-ի երեկոյեան կազմակերպւել էր համատեղ քննարկում հայ եւ պարսիկ վերլուծաբանների մասնակցութեամբ՝ հետեւեալ խորագրով «Նէոօսմանիզմը Կովկասից մինչեւ Հալէպ»:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ եւ «Ֆարաթաբ» կենտրոնի համագործակցութեամբ, մարտի 3-ի երեկոյեան կազմակերպւել էր համատեղ քննարկում հայ եւ պարսիկ վերլուծաբանների մասնակցութեամբ՝ հետեւեալ խորագրով «Նէոօսմանիզմը Կովկասից մինչեւ Հալէպ»:

Երեք ժամ տեւած նիստի նպատակն էր քննարկել Թուրքիայի իրարայաջորդ պետական այրերի կողմից աւելի քան մէկ դար տեւողութեամբ հետապնդւող նէոօսմանիզմի երեւոյթը, որը տարածաշրջանում յանգեցրել է տագնապների:

Իրանի Հայ Արհետստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում կազմակերպւած քննարկման հաղորդավար եւ հարցերը դասախօսներին առաջադրող «Ֆարաթաբ» կենտրոնի տնօրէն Արդեշիր Փաշանդին ծանօթացնելով դասախօսներին, առաջադրում էր երկխօսութեան շուրջ հարցումները եւ իւրաքանչիւր դասախօս իր իւրովի մօտեցմամբ ներկայացնում էր Թուրքիայի կողմից ներկայում հետապնդւող արտաքին քաղաքականութիւնը:

Դասախօսներն էին Թեհրանի Պետական համալսարանի քաղաքականագիտութեան դասախօս՝ դոկտ. Ահմադ Նաղիբզադէն, Արտգործնախարարութեան ժամանակի դիւանագէտ Սադեղ Մալեքին, Թեհրանի Պետական համալսարանի դասախօս եւ քաղաքական հարցերի վերլուծաբան դոկտ. Ջահանգիր Քարամին, «Ալիք» կայքէջի պատասխանատու Արամ Շահնազարեանը եւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը: Իւրաքանչիւր դասախօսի կողմից քննարկումից յետոյ լսարանին եւս առիթ էր տրւում հարցումների եւ տեսակէտների արծարծման:

Քննարկման խնդիրներն էին՝ Թուրքիայի ներքին խնդիրները եւ նէոօսմանիզմը, տարածաշրջանային իրադարձութիւնները եւ նէոօսմանիզմը, տարածաշրջանային մրցակցութիւնները եւ նէոօսմանիզմը, նէօսմանիզմը Կովկասում, նէոօսմանիզմը եւ քրդական հարցը եւ նէոօսմանիզմը ու գերուժերը:

Ընթացքում նշւեց, որ Թուրքիայի կառավարութիւնը տարածաշրջանում, որպէս Մերձաւոր Արեւելքի դերակատար երկիր, վերջին տարիներին դէմ յանդիման է կանգնել ներքին ու արտասահմանեան բազմաթիւ խնդիրների, որոնք Մերձաւոր Արեւելքում յանգեցրել են մի շարք բարդութիւնների եւ Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը քննարկումների ընթացքում վտանգաւոր բնութագրւեց Թուրքիայի կողմից իրականացւող հակասական եւ իրարամերժ քաղաքականութիւնը, շօշափւեց նաեւ քրդական հարցը, նաեւ հաւանական զարգացումները, Սիրիայի իրավիճակը եւ գերուժերի դերակատարութիւնը այս շրջագծում:

Քննարկմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու իշխանութեան, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները եւ քաղաքական հարցերով հայ եւ ոչ-հայ մասնագէտներ:

Յարակից լուրեր

  • Մեկնարկել է Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարը
    Մեկնարկել է Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարը

    Չինական Ցինդաօ քաղաքում այսօր՝ յունիսի 10-ին մեկնարկել է Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարը, որին մասնակցում է նաեւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

  • Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը
    Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը

    Իրանի ներքին ու արտաքին քաղաքականութիւնները, տնտեսական խնդիրները, ներհամայնքային հարցերը, Հայաստանի վերջին իրադարձութիւնները, Իրան-Հայաստան յարաբերութիւնները այն թեմաներն էին, որոնք շօշափւեցին երէկ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի կողմից:

  • Եկեղեցականաց համագումար
    Եկեղեցականաց համագումար

    Երկուշաբթի, մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս Եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

  • «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ծրագիր ոչ-հայ լսարանի համար
    «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ծրագիր ոչ-հայ լսարանի համար

    Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ծրագրերի շարանում, Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ երէկ, ապրիլի 22-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր դասախօսական գեղարւեստական միջոցառում՝ ոչ-հայ լսարանի համար:

  • Քահանայից եւ սարկաւագաց համագումար
    Քահանայից եւ սարկաւագաց համագումար

    Թւականիս Աւագ չորեքշաբթի 28 մարտ 2018 թ.-ի առաւօտեան Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու «Եարիջանեան» սրահում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ քահանայից եւ սարկաւագաց համագումար, մասնակցութեամբ՝ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Մակար Ս. եպս. Աշգարեանի ու թեմում հիւրաբար գտնւող հոգեշնորհ՝ Վիգէն վրդ. Տալգլըճեանի եւ Արտաւազդ աբղ. Շարոյեանի, ինչպէս նաեւ քահանայի, սարկաւագաց ու կիսասարկաւագաց դասերի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։