Հա

Համայնք

Չորեքշաբթի, 07 Մարտի 2018 09:20

Արեւագալի արարողութիւն Սրբոց Վարդանանց եկեղեցում

Թւականիս երեքշաբթի, մարտի 6-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւն, նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի, բոլոր քահանայ հայրերի եւ հաւատացեալ ժողովրդի:

Թւականիս երեքշաբթի, մարտի 6-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւն, նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի, բոլոր քահանայ հայրերի եւ հաւատացեալ ժողովրդի: 

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն իր քարոզն սկսեց սոյն բացատրութիւններով՝ «Աղօթքի եւ Աստւածապաշտութեան հիմնական եւ էական նպատակը մի կողմից Աստծուն փառաբանելն է եւ միւս կողմից նաեւ լուսաւորւել պաշտամունքից մեզ փոխանցւող լոյսով, որպէսզի կարողանանք մեր կեանքը Աստծու կամքի համաձայն ապրել»:

Մի ուրիշ բաժնում Սրբազան Հայրն աւելացրեց՝ «Քրիստոսն աշխարհ եկաւ, որպէսզի մեզ առաջնորդի, առաջնորդի յաւիտենական կեանքի: Նա Իր առաքելութեան սկսած ժամանակ ասաց՝ Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի արքայութիւնը: Հետեւաբար, մենք պատրաստ պիտի լինենք երկնքի արքայութեան մուտք գործելու: Ապաշխարել ուրիշ բան չէ, եթէ ոչ աշխարհից ետ դարձ անենք դէպի Աստւած: Երբ դառնում ես դէպի Աստւած, այլ խօսքով դէպի գերագոյն Լոյս, այն ժամանակ քո կեանքի ճանապարհը լուսաւոր կը լինի եւ դու անսայթաքօրէն կը կարողանաս քայլել»: 

Ապա բացատրելով Արեւագալի արարողութեան մասին ասաց՝ «Մեր Արեւագալի արարողութեան ընթացքին մենք երգում ենք՝ Լոյս, Արարիչ Լուսոյ, Առաջին Լոյս: Աստւած առաջին եւ Արարիչ Լոյսն է, որ լուսաւորում է ոչ միայն տիեզերքը, այլեւ մարդու միտքը եւ հոգին»: «Հետեւաբար երբ կոչ ենք անում ապաշխարութեան, դառնալու դէպի Աստւած, այսինքն մենք դառնում ենք դէպի Լոյս, դէպի յաւիտենական կեանք», եզրափակեց Սրբազան Հայրը: 

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, խորհրդի ժողովասրահում հիւրասիրեց առաջնորդ Սրբազան Հօրը եւ քահանայ հայրերին: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related items

  • Արեւագալի արարողութիւն Ս. Մինաս եկեղեցում Արեւագալի արարողութիւն Ս. Մինաս եկեղեցում

    Թւականիս երեքշաբթի մարտի 20-ին, Ս. Մինաս եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, նախագահութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ մասնակցութեամբ քահանայ հայրերի ու հաւատացեալ ժողովրդի:

  • Արեւագալի արարողութիւն Ս. Աստւածածին եկեղեցում Արեւագալի արարողութիւն Ս. Աստւածածին եկեղեցում

    Մեծ Պահքի առիթով երեքշաբթի օրերին, եկեղեցիներում տեղի ունեցող Արեւագալի ժամերգութիւններից, երեքշաբթի 13 մարտի 2018-ին, Ս. Աստւածածին եկեղեցում, Արեւագալի ժամերգութեան նախագահեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Ներկայ էին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, քահանայ հայրերը, «Ակունք» կենտրոնի աշակերտ-ուհիներն ու հաւատացեալ ժողովուրդը:

  • Արեւագալի Արարողութիւն Ս. Սարգիս Եկեղեցում Արեւագալի Արարողութիւն Ս. Սարգիս Եկեղեցում

    Երեքշաբթի 2018 թւի փետրւարի 27-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովրդը։

  • Արեւագալի արարողութիւն Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Արեւագալի արարողութիւն Սրբոց Թարգմանչաց եկեղեցում

    Երեքշաբթի 2018 թւականի փետրւար 20-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովուրդը:

  • Արեւագալի արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում Արեւագալի արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

    Մեծ պահոց առաջին շաբաթից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում, երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին կատարւելու են Արեւագալի եւ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ: 

Image Gallery

{gallery}45707{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ