Հա

Համայնք

08/03/2018

Հ.Բ.Ը.Մ.-ի Վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

Երեքշաբթի, թւականիս մարտի 6-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան Վարչութեան անդամներին:

Երեքշաբթի, թւականիս մարտի 6-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան Վարչութեան անդամներին: 

Միութեան անդամները, եկած էին Սրբազան Հօր օրհնութիւնն առնելու, նաեւ ուղղութիւններ հայցելու իրենց աշխատանքների համար: 

Սրբազան Հայրն օրհնեց նրանց եւ յայտնեց. «Դժւար պարտականութեան էք լծւած, սակայն համատեղ եւ հաւաքական աշխատանքով կը կարողանաք ձեր դժւարութիւնները նւազագոյնի իջեցնել»: 

Այնուհետ, Սրբազանը հետաքրքրւեց իրենց միութենական աշխատանքներով եւ յաջողութիւն մաղթեց իրենց: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»
    ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»

    Հանրապետութեան նախագահը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային:

  • Լիբերմանի այցը եւ Վրաստանի անսպասելի որոշումը Հայաստանի հանդէպ
    Լիբերմանի այցը եւ Վրաստանի անսպասելի որոշումը Հայաստանի հանդէպ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանը մէկ շաբաթ Կովկասում է: Նա երկու օր մնացել է Վրաստանում եւ մեկնել Բաքու, որտեղ մնալու է 5 օր, մինչեւ երկուշաբթի (Խօսքն այսօր՝ սեպտեմբերի 17-ի մասին է-ԽՄԲ.): Ադրբեջանցի լրագրողները չեն կարողանում պարզել, թէ ինչու է ժամանել Լիբերմանը, բայց յատուկ նշում են, որ նա որոշել է Հայաստան չմեկնել:

  • Միքայէլ Մանուկեան. «Մենք 128 տարւայ պատմութիւն ունենք, եւ չկայ մի գործ, որի համար գլուխներս կը կախենք»
    Միքայէլ Մանուկեան. «Մենք 128 տարւայ պատմութիւն ունենք, եւ չկայ մի գործ, որի համար գլուխներս կը կախենք»

    Սեպտեմբերի 15-ին Հ. Յ. Դաշնակցութեան ցուցակով քաղաքապետի թեկնածու Միքայէլ Մանուկեանն այցելեց «Վերնիսաժ»՝ քննարկելու ինչպէս տեղում առկայ, այնպէս էլ Երեւանի՝ մարդկանց յուզող խնդիրները:

  • Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը
    Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը

    ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանը պատմական նշանակութիւն ունեցաւ Իրանի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների համար: Իսլամական յեղափոխութիւնից ի վեր առաջին անգամ կայացաւ Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահների հեռախօսազրոյցը: Հասան Ռուհանիի եւ Բարաք Օբամայի հեռախօսազրոյցից առաջ ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպել էին երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները՝ Ջան Քերին եւ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։