Հա

Համայնք

11/03/2018

«Արարատ»-ի Երէցների մարտի ամսական հանդիպումը նւիրւած՝ Կանանց ու գեղեցկութեան տօնին

Երկուշաբթի, մարտի 5-ին տեղի ունեցաւ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Հանդիպումը նւիրւած էր Կանանց ու գեղեցկութեան օրւան, որի ընթացքին ներկայացւեցին ու մեծարւեցին Կազմակերպութեան գործունեայ անդամ, նաեւ երկրի մակարդակում արժանաւոր կանայք:

Երկուշաբթի, մարտի 5-ին տեղի ունեցաւ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Հանդիպումը նւիրւած էր Կանանց ու գեղեցկութեան օրւան, որի ընթացքին ներկայացւեցին ու մեծարւեցին Կազմակերպութեան գործունեայ անդամ, նաեւ երկրի մակարդակում արժանաւոր կանայք:

Միութեան նախագահ պրն. Հարմիկ Զովէլեանը բարձր գնահատելով հայ կնոջ դերը ընտանիքում, համայնքում եւ միութիւններում, ներկայացրեց միութեան վաստակաշատ անդամուհի՝ Էլպիս Գասպարեան-Արզումանեանին, ով 1957 թւականից «Արարատ»-ի անդամ է ու գովասանքով խօսեց նրա լուռ բայց կարեւոր գործունէութեան մասին:

Ապա միութեան երիցագոյն անդամներին գնահատելու ու մեծարելու ամսական ծրագրի շարանում, պրն. Հարմիկ Զովէլեանը ներկայացրեց միութեան վաստակաւոր անդամուհի՝ Ժաննա Յարութիւնեանին՝ բարձր գնահատելով նրա տարիների բոլորանւէր գործունէութիւնը: Դիանա Տէր-Յովսէփեանը ներկայացրեց Ժաննայի համառօտ կենսագրականը, ցուցադրւեց նրա կեանքի դրւագներից պատրաստւած պատկերաշար, որի աւարտին միութեան նախագահը գնահատանքի ու մեծարման յուշանւէր յանձնեց ընկեր Ժաննա Յարութիւնեանին:

Հրաւիրւեց արւեստագէտ Ալենուշ Շիրւանեանը, ով վերջին տարիներում գեղանկարչութեան կից՝ զբաղւում է նաեւ լուսանկարչութեամբ: Նա ներկայացնելով իր կենսագրականն ու արւեստի ոլորտում ձեռքբերումները, ցուցադրեց իր միջոցով կատարւած լուսանկարներից յաջող կադրեր, որոնց, ըստ արւեստագէտի, թէեւ բոլորս տեսնում ենք, բայց չենք նկատում: Ալենուշ Շիրւանեանը աւարտել է Թեհրանի համալսարանի Գեղարւեստից ֆակուլտետը, ուսումը շարունակել է Երեւանի պետական գեղարւեստի ակադեմիայում: 1991-ից սկսած մասնակցել է 12 անհատական ու համատեղ ցուցահանդէսների:

Սրահում ցուցադրւած էր Ալենուշ Շիրւանեանի գեղարւեստական պաստառները:

Հանդիպմանը հրաւիրւել էր հագուստի նախագծող, համալսարանի դասախօս՝ դոկտ. Էդնա Զէյնալեանը: Նախ միութեան Հանրային-հասարակական բաժանմունքի նախագահուհի՝ Արմինէ Գրիգորեանը ներկայացրեց նրա համառօտ կենսագրականը, ապա ցուցադրւեց նրա կեանքի ու գործունէութեան մասին տեսաֆիլմ:

Ի լրացումն ցուցադրւած ֆիլմի, Էդնա Զէյնալեանը դրւագներ եւս պատմեց իր կեանքից ու յաջողութիւններից: Նա ասաց, որ իր մօրից՝ հայոց դպրոցներում ձեռարւեսի ուսուցչուհի Սեդա Ղազարեանից է ներշնչւել ու հետամուտ եղել իր մասնագիտութեանը: Նաեւ շեշտեց, որ իր ոլորտում մշտապէս այն ինչ ուրիշները չեն կարողացել կատարել, իրեն է յանձնւել ու ինքը յաջողել է. իր դէմ փակ դռներ գոյութիւն չեն ունեցել, միշտ համոզւած լինելով, որ հայ կինը ուժեղ է, երբ յենւում է իր կարողութիւնների վրայ:

Ներկաները մեծ գոհունակութեաբ ծափողջուններով գնահատեցին ներկայացւած կանանց, որոնք իրենց գործունէութեամբ նպաստում են թէ՛ մեր համայնքին եւ թէ՛ բարձր պահում հայի անունը շրջապատում:

Այնուհետեւ ներկաները հրաւիրւեցին վայելելու միութեան բաժանմունքների կողմից պատրաստւած ընթրիքը, նշւիցին ամսւայ տարեդարձները եւ երեկոն աւարտւեց ընկերական ջերմ մթնոլորտում:

 

Նիւթը յանձնեց Էդւարդ Յարութիւնեանը:

Հ.Մ.Ա.Կ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։