Հա

Համայնք

11/03/2018 - 09:20

Հանիդպում «Եւա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադի հետ

Թւականիս փետրւարի 16-ին, տեղի ունցաւ հանդիպում-հարցազրոյց կինոռեժիսոր Անահիտ Աբադի հետ՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ միութեան կենտրոնատեղիում:

Թւականիս փետրւարի 16-ին, տեղի ունցաւ հանդիպում-հարցազրոյց կինոռեժիսոր Անահիտ Աբադի հետ՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ միութեան կենտրոնատեղիում:

Օրւայ հաղորդավարը հանդիսատեսին ողջունելուց յետոյ, հակիրճ կենսագրականով տեղեկացրեց Անահիտ Աբադի իրանական սինեմայի գործունէութեան մասին, որպէս առաջին կին ռեժիսոր: Սոյն հանդիպման պատճառը ռեժիսորի առաջին լիամետրաժ գեղարւեստական հեղինակային ֆիլմն էր՝ «Եւա»-ն, որի ռեժիսոր եւ սցենարիստն է հանդիսանում Անահիտ Աբադը: Նշենք որ, այս ֆիլմը ստեղծւել է Իրան-Հայաստան կինոյի համատեղ աշխատանքի շնոհիւ, որը եւ ցուցադրւել է աշխարհի տարբեր առաջնակարգ կինոփառատօններում եւ, որ ամենակարեւորը Հայաստանի կողմից առաջադրւել է «Օսկար» միջազգային մրցանակաբաշխութեան՝ օտարալեզու ֆիլմերի ցանկում: Հարկ է նշել, «Եւա»-ի թեման համամարդկային լինելով հանդերձ շօշափում է Արցախի հիմնահարցը եւ անդրադառնում է յետպատերազմական խնդիրներին, այն թերեւս հանիդսանում է առաջին ֆիլմերից, որը նկարահանւել է արհեսավարժ տեխնիկայով ու համապատասխանում է համաշխարհային կինոչափանիշներին:

Անահիտ Աբադը հանդիսատեսին ցուցադրեց կադրեր «Եւա» ֆիլմի ստեղծման փուլերից, մի շարք թիզերներ եւ անոնսներ, ծրագրի ընթացքում համբերատարութեամբ ու բծախնդրօրէն պատասխանեց հաղորդավարի կողմից տրւած հարցերին բացատրւելով նկարահանման գործընթացի բարդութիւնների եւ ի յայտ եկած խոչընդոտների մասին ընթացքում նաեւ առիթ տրւեց հետաքրքրւած հանդիսատեսին «Եւա»-ի մասին իրենց յուզող հարցերը տալու: Նշելի է, որ այժմ «Եւա»-ն գտնւում է պարսկերէն կրկրնօրինակման ընթացքում եւ ռեժիսորի հաւաստիացմամբ այն պաշտօնապէս մեծ էկրան դուրս կը գայ գարնան, իրանական մի շարք անւանի սինեմաներում:

Ծրագրի աւարտին ներկաները հիւրասիրւեցին համեստ ընդունելութեամբ և շարունակւեց մտերմիկ զրոյցը ռեժիսորի հետ: Ծրագիրը հաղորդավարեց Մելան Սեֆեանը:

Նիւթը կազմեց՝ Մելան Սեֆեանը

Յարակից լուրեր

  • Սպահանում «Եւա»-ի ցուցադրումը նւիրւեց Զաւէնի յիշատակին
    Սպահանում «Եւա»-ի ցուցադրումը նւիրւեց Զաւէնի յիշատակին

    Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմը, երկուշաբթի, յուլիսի 15-ին, ցուցադրւել է Սպահանի «Սիթի-սենթեր»-ի կինոդահլիճում

  • «Եւա»-ն շարունակում է մնալ էկրաններին
    «Եւա»-ն շարունակում է մնալ էկրաններին

    Թեհրանի կինոդահլիճներում շարունակւում է Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնը:

  • Թեհրանի «Մեծ վարագոյրից» երեւում է Եւայի լուսամուտը
    Թեհրանի «Մեծ վարագոյրից» երեւում է Եւայի լուսամուտը

    Շաբաթ, մարտի 9-ին, Թեհրանում էկրան բարձրացաւ հայ-իրանական առաջին համատեղ արտադրւած ֆիլմը՝ «Եւա»-ն:

    Ֆիլմի էկրանաւորումը տեղի է ունենում «Փորձառական արւեստի կինոկենտրոն»-ի (Սինամայէ հոնար-վա-թաջրոբէ) ձեւաչափով, որտեղ փոփոխական գրաֆիկով էկրանաւորւած ֆիլմերը հերթադրւում են ցուցադրութեան համար:

  • «Եւա»-ն՝ էկրանին
    «Եւա»-ն՝ էկրանին

    Այսօր՝ մարտի 9-ին «Փորձառական կինօ» (Հոնար վա թաջրոբէ) խմբում տեղի կունենայ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի՝ «Եւա»-ի փակ ցուցադրումը:

  • «Եւա»-ն էկրանաւորմանն է պատրաստւում Թեհրանում
    «Եւա»-ն էկրանաւորմանն է պատրաստւում Թեհրանում

    Երկարատեւ սպասողական վիճակից յետոյ՝ «Եւա» լիամետրաժ ֆիլմը Թեհրանում էկրանաւորման առիթ ստացաւ: Այս մասին «Ալիք»-ին տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։