Հա

Համայնք

12/03/2018

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը գնահատեց «Արարատ»-ի բասկետբոլիստներին

Երէցների միութեան վարչութեան հրաւէրով ուրբաթ, 9 մարտի 2018 թ.-ին տեղի ունեցաւ Իրանի բասկետբոլի առաջին լիգայի Օմիդ խմբերի «Արարատ»-ի բասկետբոլիստների գնահատման երեկոն իրենց հարազատ «Արարատ»-ի օջախում:

Երէցների միութեան վարչութեան հրաւէրով ուրբաթ, 9 մարտի 2018 թ.-ին տեղի ունեցաւ Իրանի բասկետբոլի առաջին լիգայի Օմիդ խմբերի «Արարատ»-ի բասկետբոլիստների գնահատման երեկոն իրենց հարազատ «Արարատ»-ի օջախում: 

Ծրագրին ներկայ էին Կենտրոնական վարչութեան անդամ եւ Երէցների միութեան կապ՝ ընկեր Լիդա Վարդանեանը, Մարզական միութեան վարչութեան, Բասկտեբոլի եւ Վոլիբոլի յանձնախմբի անդամները, ախոյեան հանդիսացած մարզիկները եւ իրենց ծնողները, փարաօլիմպիական լողի մարզաճիւղում ախոյեան հանդիսացած`Դրօ Զարգարեանը եւ վարչութիւնների ու մարմինների ներկայացուցիչներն ու մի շարք հիւրեր:

Ծրագրի բացումը կատարեց Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը, գնահատական խօսքով եւ դրւատանքով ներկայացրեց մեր սիրելի մարզիկներին, ապա բեմ հրաւիրեց Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Շահնազարեանին:

Ընկերը նախ շնորհակալութիւն յայտնեց Երէցների միութեան վարչութեան, ապա համառօտ բացատրութիւնով ներկայացրեց այդ դժւարին ուղին, որ կտրել են բոլոր դերակատար անձինք, յատկապէս մեր սիրելի մարզիկները:

Ապա խօսքը տւեց միջազգային իրաւարար եւ բասկետբոլի ֆեդերացիայի անդամ՝ ընկեր Հերոս Աւանէսեանին. նա եւս իր տպաւորիչ խօսքերով խրախուսեց բոլոր մարզիկներին, յատկապէս դրւատանքով խօսեց ընկեր ԱլՖրէդ Ալլահվերդեանին՝ խմբի վերելք նւաճելու ուղղութեամբ:

Ընկեր Հարմիկ Զովէլեանը ընթերցեց պարաօլիմպիկի լողի մարզաճիւղի երկրի մակարդակում առաջնութիւն շահած՝ Դրօ Զարգարեանի կենսագրականը եւ նւաճած գնահատագրերը, որը պատճառ դարձաւ ներկաների ոտնկայս ծափողջոյնների, սիրելի մարզիկին յանձնեց Երէցների միութեան կողմից պատրաստւած յուշանւէր:

Բասկետբոլի մարզիկների եւ ծնողների կողմից արտայայտւեցին պրն. Լեւիկ Հայրապետեանը եւ ընկեր Շաքէ Աւետեանը՝ շնորհակալութիւն յայտնելով Կենտրոնական վարչութեան եւ Մարզական միութեան:

Ծրագրի երկրորդ բաժնում հիւրասիրւելուց յետոյ Երէցները նախատեսել էին Միջինքի բախտագուշակութիւն, որը բախտը վիճակւեց սիրելի մարզիկ՝ Արութին Հայրապետեանին: Վերջում ներկաների միջից արտայայտւեց ժամանակի Կենտրոնական վարչութեան նախագահ եւ ներկայի Երէցների միութեան անդամ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանը, իր խօսքերի մէջ շեշտադրեց՝ մասնագիտական աշխատանքը պահանջում է թէ՛ նիւթական եւ թէ՛ բարոյական ներդրում եւ հետեւողական աշխատանք:

Մարզիկի խօսքը ներկայացրեց Դերիկ Մանսուրեանը խոստանալով նորանոր նւաճումների ձեռքբերում եւ յայտնեց շնորհակալական խօսքեր:

Երէցների միութեան կողմից պատրաստւել էր գեղեցիկ յուշանւէր մարզիկների խմբային պատկերով, որը մարզիկների միջոցով մակագրւեց:

Վերջում բոլորը մեծ գոհունակութեամբ թողեցին երեկոն եւ խոստացան ժրաջան աշխատելով նորանոր վերելքներ նւաճել:

Հ.Մ.Ա.Կ.

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։