Հա

Համայնք

13/03/2018

Հողին յանձնւեց իրանահայ անւանի կինոդերասան Լեւոն Հաֆթւանը

Երէկ, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանն ամփոփւեց անւանի դերասան եւ ռեժիսոր Լեւոն Խանգալդեան Հաֆթւանի դին:

Յուղարկաւորութեանը յաջորդեց յիշատակի միջոցառում, որին ներկայ էին Իրանի նախագահի կրօնական փոքրամասնութիւնների հարցերով յատուկ խորհրդական՝ դոկտ. Զարէն, խորհրդարանում իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, անւանի կինոռեժիսոր Մաջիդ Բարզեգարը, հայ մտաւորականներ, ինչպէս նաեւ թատերական ոլորտի այլ դէմքեր:

Կարէն Խանլարեան.

«Իրանահայութիւնը չգիտես ինչքան պիտի սպասի մինչեւ նոր Լեւոնի ծնւելը»

 

Յուղարկաւորութեանը յաջորդած յիշատակի միջոցառմանը մասնակցեցին նախագահի փոքրամասնութիւնների հարցերով յատուկ խորհրդատու՝ դոկտ. Զարէն, կինոռեժիսոր Բարզեգարը, եւ մի շարք հայ մտաւորական դէմքեր

 

«ԱԼԻՔ» - Երէկ, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանն ամփոփւեց անւանի դերասան եւ ռեժիսոր Լեւոն Խանգալդեան Հաֆթւանի դին:

Թաղման արարողակարգը տեղի ունեցաւ Բուրաստանի մատուռում՝ Իրանի անւանի կինոգործիչների եւ մեծ թւով թեհրանահայերի ներկայութեամբ:

Յուղարկաւորութեանը յաջորդեց յիշատակի միջոցառում, որին ներկայ էին Իրանի նախագահի կրօնական փոքրամասնութիւնների հարցերով յատուկ խորհրդական՝ դոկտ. Զարէն, խորհրդարանում իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, անւանի կինոռեժիսոր Մաջիդ Բարզեգարը, հայ մտաւորականներ, ինչպէս նաեւ թատերական ոլորտի այլ դէմքեր:

Դոկտ. Զարէն ցաւակցելով հանգուցեալի ընտանիքին եւ իրանահայութեանը կրած կորստի համար, ընթերցեց նոյն կապակցութեամբ Իւնեսիի ցաւակցական հեռագիրը:

Նոյն առիթով ելոյթ ունեցաւ դոկտ. Կարէն Խանլարեանը, ով նկարագրելով Լեւոնին, որպէս լաւ ընկեր նշեց, որ սա սովորական կորուստ չէր, քանի որ իրանահայութիւնը, չգիտես, էլ ինչքան պիտի սպասի մինչեւ նման արւեստագէտ ծնւի:

Լեւոն Հաֆթւանի դերակատարութեամբ՝ «Փարւիզ» ֆիլմի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարը Իրանի կինոգործիչների անունից ելոյթ ունենալով ցաւակցեց Իրանի ժողովրդին՝ կրած կորստի կապակցութեամբ եւ Հաֆթւանին ներկայացրեց, որպէս ազնիւ ու լաւ ընկեր, ով եռում էր ապրելու ցանկութեամբ: «Նա կեանքը ընկալում էր, որպէս լաւ պահերի մարմնաւորում, եւ դրանով ապրեցնում ու ուրախութիւն էր պարգեւում շրջապատին: Նա ապրեց կեանքի լայնքով, կարճ, բայց խորը»-յուզախառն ելոյթով,- նշեց անւանի կինոգործիչը:

Ելոյթներով հանդէս եկան նաեւ Ֆիլմերի կրկնօրինակման կենտրոնի վարիչ Մաֆախերին, եւ բանաստեղծ Նորվանը: Նորվանն իր ելոյթը կառուցեց Լեւոնին նւիրած իր վերջին ստեղծագործութեան ընթերցմամբ:

Խանգալդեան ընտանիքի անունից իրենց կրած վիշտն ընտանիքի հետ կիսելու համար հանգուցեալի եղբօր շնորհակալական խօսքերով ամփոփւեց յիշատակի միջոցառումը:

Յատկանշական է, որ աւելի քան 20 ֆոտոլրագրողների մասնակցութեամբ յուղարկաւորութեան արարողութիւնը յայտնւեց ծածկոյթի տակ, ինչով Լեւոն Հաֆթւանի հրաժեշտի իրադարձութիւնը շարունակեց մնալ ԶԼՄ-ների լուսարձակի կենտրոնում:

Յարակից լուրեր

  • Մահացել է դերասան Լեւոն Հաֆթւանը
    Մահացել է դերասան Լեւոն Հաֆթւանը

    Այսօր, մարտի 10-ին, առաւօտեան կեանքի 52-րդ տարում, սրտի կաթւածից հիւանդանոցում մահացել է իրանահայ անւանի դերասան Lեւոն Հաֆթւանը: 

  • Հերոս հրշէջների յուղարկաւորութիւնը՝ լուսանկարներով
    Հերոս հրշէջների յուղարկաւորութիւնը՝ լուսանկարներով

    Քիչ առաջ Թեհրանի «Էմամ Խոմէյնի» մոսալայում մեկնարկել է «Պլասկօ»-ի աղէտում զոհւած հերոս հրշէջների վերջին հրաժեշտի եւ յուղարկաւորութեան արարողութիւնը:

  • Վերջին հրաժեշտը՝ հերոս հրշէջներին
    Վերջին հրաժեշտը՝ հերոս հրշէջներին

    Վաղը՝ յունւարի 30-ին ժողովուրդը վերջին հրաժեշտը կը տայ «Պլասկօ»-ի աղէտում զոհւած քաջարի հրշէջներին:

  • Լեւոն Հաֆթւանը եւ «Քուփալ»-ը Ֆաջրում
    Լեւոն Հաֆթւանը եւ «Քուփալ»-ը Ֆաջրում

    Իրանի 35-րդ «Ֆաջր» կինոփառատօնի, «Սոդայ է Սիմորղ» մրցոյթում ընդգրկւած է իրանահայ դերասան Լեւոն Հաֆթւանի դերակատարութեամբ կինօն, որի ռեժիսորն է Քազէմ Մալային: 

  • Վերջին հրաժեշտը` այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիին
    Վերջին հրաժեշտը` այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիին

    Երէկ` յունւարի 10-ին, Թեհրանում մեծ շուքով տեղի ունեցաւ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի թաղման ու յուղարկաւորութեան արարողութիւնը, որին մասնակցում էին Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, երկրի բարձրաստիճան ղեկավարութիւնն ու միլիոնաւոր քաղաքացիներ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։