Հա

Համայնք

14/03/2018

Պասի ճաշատեսակների փառատօն՝ «Թունեան» դպրոցում

Թւականիս չորեքշաբթի, մարտի 7-ին, Միջինքի առիթով, հայոց ազգային «Թունեան» տարրական դպրոցում կազմակերպւեց Պասի ճաշատեսակների փառատօն: 

Թւականիս չորեքշաբթի, մարտի 7-ին, Միջինքի առիթով, հայոց ազգային «Թունեան» տարրական դպրոցում կազմակերպւեց Պասի ճաշատեսակների փառատօն: 

Սա երկրորդ տարին է, որ «Թունեան» դպրոցում կազմակերպւում է նման փառատօն: Փառատօնի նպատակն է ծանօթացնել ծնողներին եւ աշակերտուհիներին Մեծ պահքի ընթացքում ընդունւած ճաշատեսակների եւ ուտեստների հետ, պահել-պահպանել մեր աւանդութիւնները եւ սովորութիւններն ու փոխանցել նոր սերնդին: Նաեւ սովորել մեր մեծերից եւ տատիկ-պապիկներից, ովքեր ամեավառ եւ խօսուն օրինակներն են մեր աւանդութիւնների ու սովորութիւնների: 

Ծրագրին հրաւիրւած էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու քահանայից դասը եւ Եկեղեցական խորհուրդը, Սասուն քաղքամասի պատգամաւորները, Կրթական խորհրդի անդամները, Սասուն քաղաքամասի բոլոր միութիւնների ու դպրոցների ներկայացուցիչները նաեւ դպրոցի ծնողները: 

Ծրագիրն սկսւեց ժամը 10:30-ին դպրոցի բակում, Սրբազան Հօր եւ հիւրերի ներկայութեամբ: Նախ աշակերտուհիները ներկայացան աղօթքներով, սաղմոսներով եւ Ս. Գրքից մի քանի դրւագներով, շարականներով ու երգերով: Ապա Սրբազան Հայրն աշակերտուհիներին բացատրեց Մեծ պահքի եւ Միջինքի մասին ու տւեց իր հայրական խրատները: 

Փառատօնը կազմակերպւել էր դպրոցի սրահում, տարբեր կրպակների տեսքով, որոնք զարդարւած էին հայկական գորգերով, ձեռագործերով, նկարներով եւ իրերով: Ճաշատեսակները պատրաստւած էին թէ Իրանի տարբեր հայաբնակ գաւառների եւ թէ Հայաստանեան տարբեր ձեւերով: 

Օրւայ առիթով նաեւ պատրաստւել էր միջինքի մեծ գաթա, որը Սրբազան Հօր ձեռամբ օրհնւեց ու կտրւեց: 

Փառատօնի բոլոր ճաշատեսակները եւ կրպակները պատրաստւել էին դպրոցի ծնողական խորհրդի եւ մի խումբ ծնողների ձեռամբ: 

Ծրագրի աւարտին հիւրերը հիւրասիրւեցին պասի ճաշատեսակներով: 

Հայոց ազգային «Թունեան» տարր. դպրոց

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։