Հա

Համայնք

19/03/2018 - 10:00

Նոռուզեան շնորհաւորանքներ

 

Մօտաւոր Նոռուզի (Նոր տարի) ուրախառիթ տօնի առիթով սրտանց շնորհաւորում ենք իրանցի մեր բոլոր հայրենակիցներին եւ նրանց մաղթում յաջողութիւն, առողջութիւն, արեւշատ, երկար, արդիւնաւէտ եւ օրհնաբեր կեանք՝ լի աստւածային օրհնութիւններով։

Մօտաւոր Նոռուզի (Նոր տարի) ուրախառիթ տօնի առիթով սրտանց շնորհաւորում ենք իրանցի մեր բոլոր հայրենակիցներին եւ նրանց մաղթում յաջողութիւն, առողջութիւն, արեւշատ, երկար, արդիւնաւէտ եւ օրհնաբեր կեանք՝ լի աստւածային օրհնութիւններով։

Նոր տարին՝ Նոռուզը գեղեցիկ առիթ է ուրախութեան, վերանորոգութեան եւ նոր յոյսերով ու տեսիլքներով շարունակելու Աստծուց մեզ տրւած կեանքը։

Անցեալ տարին Իրանի եւ Իրանի մեծ ժողովրդի համար եղաւ նոր նւաճումների եւ միջազգային հարթակի վրայ նոր ձեռքբերումների տարի։ 1396-ը յատկանշւեց գիտական, մշակութային, պաշտպանողական եւ այլ բնագաւառում մեծ յաջողութիւններով։ Սիրում ենք հաւատալ, որ առաջիկայ նոր 1397-ը եւս նոյն եւ աւելի մեծ ջանասիրութեամբ կեանքը շարունակւելու ի խնդիր աւելի բարգաւաճ ու առաջադէմ եւ խաղաղ Իրանի։

Մեկ անգամ եւս շնորհաւորում ենք յեղախոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին, երկրի նախագահ՝ դոկտ. Ռոհանիին եւ իր կառավարութեան, պետական այրերին եւ ողջ ժողովրդին. թող նոռուզեան նորածագ արեւը ջերմացնի սրտերը մեր ժողովրդի բոլոր զաւակների, որպէսզի ջերմ սիրով ու փոխադարձ յարգանքով շարունակեն իրենց կեանքը եւ մնան միշտ յանձնառու մեր հայրենիքի՝ սիրելի Իրանի հանդէպ։

Աստւածային օրհնութիւն եւ առաջնորդութիւն ենք հայցում բոլորիդ։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

19 մարտի 2018

Թեհրան

 

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի, 17 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ եւ բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ գործարար՝ պրն. Րաֆֆիկ Ազարեանին:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։