Հա

Համայնք

19/03/2018 - 09:40

Յիշատակ Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանաց եւ մուտն ի Վիրապ

Թւականիս շաբաթ, մարտի 17-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սուրբերից՝ Սրբոյ Հօրն մերոյ, Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի Վիրապն տօնն էր:

Թւականիս շաբաթ, մարտի 17-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սուրբերից՝ Սրբոյ Հօրն մերոյ, Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի Վիրապն տօնն էր: 

Այս տօնը համընկնում է Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու անւանակոչութեան տօնին: Այս առիթով, նոյն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ: 

Պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը քարոզի սկզբում բացատրեց օրւայ տօնի մասին եւ ասաց՝ «Այսօր ազգային եւ եկեղեցական մեծ տօն է: Հայաստանեայց եկեղեցու զաւակներիս համար ամենանշանակալից, իմաստալից, խորհրդաւոր եւ մեզ զօրացնող ու ներշնչող տօն է այսօր, որովհետեւ այն մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների եւ Խոր Վիրապ մուտքի տօնը լինելով, ըստ էութեան իր հոգեւոր պատրաստութեան, իր հոգեւոր ծառայութեան նւիրւելու ամենագեղիցիկ տօնն է»: 

Ապա խօսելով Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների մասին, ասաց՝ «Աստծոյ զօրութիւնն այնքան մեծ էր, որ Աստւած 13 երկար տարիներ պահեց ու պահպանեց Սուրբին, որովհետեւ Սուրբն ինքը հաւատացած էր Քրիստոսին, հաւատացած էր, որ ինքը Քրիստոսի սիրոյն երբ չարչարւում է եւ նեղութիւնների ու հալածանքների է ենթարկւում, այդ չարաչարանքն ու նեղութիւնը իր համար փրկութեան միջոց են լինելու»: «Խոր Վիրապից ելնելուց եւ Տրդատ թագաւորին բուժելուց յետոյ, իր ողջ կեանքը նւիրեց Աստծու լոյսը Հայաստան աշխարհի մէջ տարածելու ինչպէս նաեւ Աստծու խօսքը հասցնելու մեր ժողովրդին, այդ պատճառով է, որ Հայաստանեայց եկեղեցին ի յարգանս եւ ի պատիւ իր կատարած անգնահատելի գործի, երբենմն ինքն իրեն կոչում է՝ Լուսաւորչական, այսինքն Գրիգոր Լուսաւորիչով լուսաւորւած: Գրիգոր Լուսաւորիչը եղաւ շառաւիղը Ս. Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալների, որոնք եկան քրիստոնէութիւնը տարածելու Հայոց աշխարհում եւ իրենք էլ իրենց կարգին նահատակւեցին եւ մեր հայրենի հողը սրբագործեցին իրենց արեան հեղումով»:

Յընթացս Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունեցաւ Դպիրների եւ Կիսասարգաւակների Ձեռնադրութիւն: Դպրուհի ձեռնադրւեց Լիոդա Խոսրովեանը, իսկ դպիր ձեռնադրւեցին՝ Յովիկ Խոդավերդեան, Խաչիկ Եղսանեան եւ Անանիա Յարութիւնեանը: Կիսասարգաւակուհի ձեռնադրւեց՝ Լալա Տ. Պետրոսեանը, իսկ կիսասարգաւակ՝ Խաչիկ Եղսանեան եւ Անանիա Յարպւթիւնեանը:

Այս գեղեցիկ առիթով, Սրբազան Հայրն յայտնում է թէ ուրախութեամբ եւ մեծ գոհունակութեամբ է Ս. Գրիգոր Լուսաւորչի տաճարին ընծայել նոր սպասաւորներ, ձեռնադրելով դպիրներ եւ կիսասարկաւագներ: Ապա դիմելով նորընծայ դպրիներին եւ կիսասարկաւագներին ասաց՝ «Իմ փափագը եւ աղօթքը միաժամանակ այն է, որ դուք ձեր հաւատքի մէջ ամուր, հաստատուն եւ զօրաւոր մնաք, հետեւէք մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի հաւատքին, ով ոչ մի տեսակ դժւարութեան առաջ կանգ չառաւ. աներեւակայելի հալածանքների ենթարկւեց, բայց իր հաւատքից չշեղւեց. դա է իրական հաւատքը»:

Յաւարտ Ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերար՝ հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Յետ արարողութեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, տօնի ուրախ առիթով պաշտօնական ճաշկերոյթով պատւեց Սրբազան Հօրն ու քահանայ հայրերին, նոր ձեռնադրւողներին եւ ներկայ հիւրերին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի
    Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի

    Ճիշտ հարիւր չորս տարիներ առաջ, երբ մեր ժողովուրդը իր հայրենի հողի վրայ, իր տներում պատրաստւում էր տօնելու իր Փրկչի Հրաշափառ Յարութեան տօնը, յանկարծ չարանենգ թշնամին իր սատանայական մտածումներով ու խաւարագոյն ծրագիրների իրագործման հեռանկարով սկսեց մեր ժողովրդի բնաջնջման եւ անխնայ, անգութ, անմարդկային ու գազանաբարոյ կերպերով ու միջոցներով աւելի քան մէկուկէս միլիոն մարդ գողգոթացեալ կեանքով դէպի մահ առաջնորդեց։

  • Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ
    Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ

    Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդով մեզ շնորհւած նոր կեանքը պէտք է դարձնենք մեկնակէտ աստւածատուր կեանքի, որ է սիրոյ, զոհողութեան ու նւիրումի, բարեգործութեան ու խաղաղութեան կեանք, չարի վրայ տարւած յաղթական կեանք։ Չմոռանանք, որ Քրիստոս իր Յարութեամբ չարը խափանեց եւ բարի կեանքով մեզ արժանացրեց իր շնորհքին եւ օրհնութեան։

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։