Հա

Համայնք

19/03/2018

Համաժողով Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի առիթով

Հայաստանի առաջին հանրապետութեան 100-ամեակի առիթով կազմակերպւած է համաժողով 21-23 մարտ 2018 թւին Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսութեան նստավայր Անթիլիասում, հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի:

Հայաստանի առաջին հանրապետութեան 100-ամեակի առիթով կազմակերպւած է համաժողով 21-23 մարտ 2018 թւին Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսութեան նստավայր Անթիլիասում, հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի: 

Սոյն համաժողովին հրաւիրւած են Հայաստանից, Միացեալ Նահանգներից պատմաբաններ եւ մասնագէտներ: Թեհրանից էլ հրաւիրւած են թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը: 

Յայտնենք, որ դոկտ. Կարէն Խանլարեանը պիտի ատենապետի համաժողովի 5-րդ նիստին, իսկ թեմիս առաջնորդ Սրբազան Հայրը համաժողովի 9-րդ նիստին պիտի խօսի «Հայ եկեղեցու դերակատարուրութիւնը Հայաստանի անկախութեան եւ պետականութեան կերտման ընթացքին մէջ» թեմայով: 

Արդարեւ Սրբազան Հայրն ու դոկտ. Խանլարեանը երեքշաբթի, 20 մարտի 2018 թ.-ի առաւօտեան մեկնելու են Լիբանան եւ կը վերադառնան մարտի 24-ին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Կարէն Խանլարեանը՝ Աւստրալիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ. «ԱՄՆ-ին չի յաջողւի պատժամիջոցների գործադրման միջոցով հասնել իր նպատակներին»
    Կարէն Խանլարեանը՝ Աւստրալիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ. «ԱՄՆ-ին չի յաջողւի պատժամիջոցների գործադրման միջոցով հասնել իր նպատակներին»

    Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը երէկ՝ սեպտեմբերի 4-ին հանդիպել է Իրանում Աւստրալիայի դեսպան Իեան Բէյգզի հետ:

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։