Հա

Համայնք

19/03/2018 - 13:30

Կարեւոր է դատավճիռը կարճելուն ուղղւած աշխատանքները համադրաբար առաջնորդելու փաստը

Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի դատական գործի վերաբերեալ թերթս, հինգշաբթի՝ մարտի 15-ին հրապարակեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետի հետ զրոյցը, որով շօշափւեցին մի շարք հարցեր, կապւած տեղի ունեցած հանդիպումների մասին: Ռոբերտ Բեգլարեանը զրոյցի ընթացքում նշել էր, որ հանդիպումներն ու նամակագրութիւնները տեղի են ունեցել խորհրդարանում իրանահայ պատգամաւորների համադրութեամբ ու անմիջական ջանքերով:

Դոկտ. Կարէն Խանլարեանը հանդիպեց «Րաֆֆի» համալիրի պատասխանատուների հետ

 

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ - Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի դատական գործի վերաբերեալ թերթս, հինգշաբթի՝ մարտի 15-ին հրապարակեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետի հետ զրոյցը, որով շօշափւեցին մի շարք հարցեր, կապւած տեղի ունեցած հանդիպումների մասին: Ռոբերտ Բեգլարեանը զրոյցի ընթացքում նշել էր, որ հանդիպումներն ու նամակագրութիւնները տեղի են ունեցել խորհրդարանում իրանահայ պատգամաւորների համադրութեամբ ու անմիջական ջանքերով:

Նոյն գործի կապակցութեամբ երէկ՝ մարտի 18-ին «Րաֆֆի» համալիրի կենտրոնատեղի այցելեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Խորհրդարանի պատգամաւորին այցի ընթացքում ընկերակցում էր Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանը:

«Րաֆֆի» համալիրի վարչութեան անդամները նիստի ընթացքում պարզաբանումներ տւեցին դատական գործի ընթացակարգի, ինչպէս նաեւ Վճռաբեկ դատարանի ընդունած դատավճիռի մասին, նշելով, որ փորձ է արւել Թեմական խորհրդի հետ համագործակցաբար, շարժւել իրավիճակից դուրս գալու ելքերի ուղղութեամբ:

Դոկտ. Կարէն Խանլարեանը հանդիպմանը անդրադարձաւ, որ տեղեակ է պահւել Ռոբերտ Բեգլարեանի նամակագրութիւնների, ինչպէս նաեւ կատարւած կարեւոր հանդիպումների մասին, նշեց, որ դրանց համադրութիւնների հարցով զբաղւել են իրենք՝ առաջնագծում գտնւող պատգամաւորները:

 Նա յաւելեց, որ, սակայն, առաջարկւող տարբերակը դժւար թէ արդիւնաւորւի համալիրին մատչելի արդիւնքներով:

Յիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակմանը խօսքը գնում էր օրէնքի 477 կէտի մասին, ինչը ենթադրում է դատական գործում հնարաւոր թերացումների փաստով պայմանաւորւած գործի կարճեցում: Պրն. Բեգլարեանի կարծիքով՝ դատական գործում նկատելի թերացում կայ կապւած հայցի սխալ հասցէատէր ունենալու (ինչպէս դատարանում է կոչւում ամբաստանեալի) մասին, այսինքն «Րաֆֆի» համալիրի մասին, այն ինչ իրական կողմ պիտի հանդիսանար համապատասխան նախարարութիւնը, ուստի կարելի է յոյս ունենալ դատավճիռը կարճելու առումներով:

Դոկտ. Կարէն Խանլարեանը նշեց, որ թէեւ 477 կոչւող կէտից շատ բան ակնկալել չի կարելի, գուցէ այն որոշակի արդիւնքների յանգեցնի. «Սակայն դատարանում հայցւորը դատի է տալիս նրան, ով զբաղեցրել է իր սեփականութիւնը համարւող տարածքը: Հետեւութիւն անելով կարելի է ենթադրել նաեւ, որ 477 կէտը կիրառելու համար չգտնւեն դատական վարոյթի գծով թերութիւններ: Կառչելով այդ հանգամանքից կարելի է ենթադրել, որ այդպիսով գործը աւելին է բարդացւելու»,- կարեւորելով գործին համադրաբար ընթացք տալու գաղափարը,- նշեց պատգամաւորը:

Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը նշեց, որ խորհրդարանում իր գործընկերոջ՝ Ժորժիկ Աբրահամեանի հետ համատեղ, գործի հարցով, շարունակում են իրազեկ պահել համապատասխան ատեաններին ու պաշտօնեաներին, եւ յաւելեց. «Մէկ շաբաթ առաջ, երբ խորհրդարան էր այցելել սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար՝ Սոլթանիֆարը, նրա հետ կարճատեւ զրոյց ունենալով խօսւեց Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի դատավճռի խնդրի մասին եւ նոյն կապակցութեամբ հանդիպում նշանակելու խնդրանք ներկայացւեց նրան»: Պատգամաւորը նշեց, որ նախարարը արդէն իսկ տեղեկացւած է այս մասին, սակայն այդ հանդիպումը արձակուրդից առաջ տեղի չի ունենալու՝ նախարարի ծանրաբեռնւածութեան բերումով:

Դոկտ. Կարէն Խանլարեանը նշելով, որ «Րաֆֆի» համալիրի դատական գործը միանգամայն անլուծելի համարելը սխալ մօտեցում պիտի համարել, աւելացրեց, որ պրն. Սոլթանիֆարի հետ կարելի է «Րաֆֆի»-ի հարցը քննարկել որպէս նախարարութեան միջոցներով կառուցւած շինութիւնը փրկելու վարկած:

Նա յաւելեց, որ հայցւորները ներկայացրել են իրենց սեփականութիւնը համարւող հողատարածքը ստանալու մասին պահանջ, ինչը վաւերացւել է դատարանի կողմից: Պատգամաւորի կարծիքով՝ կան դրւագներ, որտեղ դատական գործը կարճւել է մէկ այլ վայրում մի որեւէ համարժէք հողատարածք հայցւորներին յանձնելու դիմաց: «Դա կարելի է իրականացնել, այն դէպքում, երբ համապատասխան ատեան դիմելուց յետոյ, նախարարութիւնը յայտարարի, որ «Րաֆֆի» համալիրի զբաղեցրած կալւածը նախարարութեան սեփականութիւնն է: Այդպէս հնարաւոր է հայցւորների հետ քաղաքապետարանի սահմանած գների համաձայն՝ համաձայնութեան գալ»,- յաւելեց պատգամաւորը, երբ համապատասխան առաջարկների փաթեթն էր ներկայացնում ժողովականներին:

Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանն իր հերթին արձանագրելով, որ դատական գործի մեկնարկից ցայսօր գործի մանրամասնութիւնների մասին ազգային իշխանութեանը հարկ եղածի պէս տեղեակ չի պահւել, կարեւորեց գործի ընթացքը առաւել արդիւնաւէտ դարձնելու համար տեղեկութիւններով կիսւելու եւ համադրաբար աշխատելու փաստը:

 Նա յաւելեց, որ պէտք է առանցքային որոշումների գնալուց առաջ մէկը միւսին տեղեակ պահի, որպէսզի պատգամաւորները խորհրդարանում մի կողմից, իսկ ազգային իշխանութիւնն իր նախաձեռնած հանդիպումներոով, միւս կողմից, եւ, բնականաբար, համալիրի պատասխանատուներն էլ իրենց հերթին տեղեակ լինեն սպասւող զարգացումների մասին:

Համալիրի գործող վարչութիւնը գոհունակութիւն յայտնելով համագործակցութեան հեռանկարների փաստի վերաբերեալ, ներկայ պատգամաւորներին տեղեակ պահեց իրավիճակի հնարաւոր բարդացումներից խուսափելու գծով մտածւած իր քայլերի մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։