Հա

Համայնք

Չորեքշաբթի, 04 Ապրիլի 2018 08:00

Արեւագալի արարողութիւն Ս. Մինաս եկեղեցում

Թւականիս երեքշաբթի մարտի 20-ին, Ս. Մինաս եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, նախագահութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ մասնակցութեամբ քահանայ հայրերի ու հաւատացեալ ժողովրդի:

Թւականիս երեքշաբթի մարտի 20-ին, Ս. Մինաս եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, նախագահութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ մասնակցութեամբ քահանայ հայրերի ու հաւատացեալ ժողովրդի: 

Քարոզում Սրբազան Հայրը խօսելով 40-օրեայ պահեցողութեան եւ Արեւագալի արարողութիւնների խորհրդի մասին կենտրոնացաւ դրանց հիմնական նպատակի վրայ, որն է մարդս ինքնագիտակցութեան ճամբով հրաւիրելու անկեղծ, հշմարիտ ու հարազատ զղջումի, խոստովանութեան եւ ապաշխարութեան: Նա շեշտեց թէ. «Մեծ Պահքի գրեթէ վերջին հանգրւանին ենք: Այս շաբաթւայ խորհուրդը, մեր հայրերի տնօրինումով, մեր գիտակցութեան մէջ վերակենդանացում է Քրիստոսի գալստեան խորհուրդը եւ գաղափարը: Յարատեւ աղօթքով մենք դիմում ենք Աստծուն հայցելով իր օրհնութիւնները եւ ողորմածութիւնը, միեւնոյն ժամանակ արտայայտելով մեր խորունկ, անստւեր հաւատը Քրիստոսի երկրորդ գալստեան նկատմամբ, որը քրիստոնէական վարդապետութեան ամենաէական կէտերից մէկն է եւ մեր հաւատամքին մաս կազմող ճշմարտութիւններից մին, որի միջոցով հաւատացեալի սրտում բոցավառում է յոյսը յաւիտենական կեանքի ու երկնային արքայութեան»: 

Սրբազան Հայրը նաեւ խօսեց Քրիստոսի զոյգ աշխարհ գալուստների մասին, մին որպէս մարդացեալ փրկիչ՝ փրկելու համար մարդկութիւնը եւ իր թագաւորութինը հաստատելու նրանց սրտում, եւ երկրորդ գալուստը՝ որը ժամանակների վախճանին է լինելու: Նա գալու է որպէս դատաւոր, դատելու համար մարդկութիւնը եւ արդար դատաստան կատարելու: Յաւիտենական դատապարտութիւն ու տանջանք՝ անզիղջ, անապաշխարհ մեղաւորներին ու ամբարիշտներին իսկ յաւիտենական եւ ուրախ կեանք՝ ապաշխարողներին, հաւատացողներին ու արդար կեանք ապրողներին: Սա է այն յոյսը, որին կառչած մնալով պէտք է ապրի իւրաքանչիւր քրիստոնեայ հաւատացեալ:

Արեւագալի ժամերգութեան աւարտին, Ս. Մինաս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, համեստ պասի հիւրասիրութիւն էր պատրաստել ներկաներին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related items

  • Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով ուխտագնացութիւն դէպի Արաք

    Թւականիս ուրբաթ 22 յունիսի առաւօտեան վաղ ժամին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանն ուխտաւորաբար ուղղւեց դէպի Արաք, տեղւոյն Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան եւ վերոնշեալ թարգմանչաց վարդապետների՝ Սահակայ եւ Մեսրոպայ տօնի առիթով պատարագ մատուցելու։

  • Լանջախաչի տւչութիւն

    Թւականիս ուրբաթ, 8 յունիսի առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղի ունեցաւ լանջախաչ կրելու իրաւունքի շնորհում։

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Հաղորդագրութիւն

    Ս. Սագիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը ուրախութեամբ զեկուցում է, որ համանուն Առաջնորդանիստ մայր եկեղեցու կառուցման եւ օծման 45-ամեակի նւիրւած տօնակատարութեան ծիրում՝ հոգեւոր երգչախմբային համերգի ներկայացման առումով, արդէն իսկ համապատասխան փորձերն ու աշխատանքները տարւում են։

  • Քահանայից եւ սարկաւագաց համագումար

    Թւականիս Աւագ չորեքշաբթի 28 մարտ 2018 թ.-ի առաւօտեան Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու «Եարիջանեան» սրահում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ քահանայից եւ սարկաւագաց համագումար, մասնակցութեամբ՝ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Մակար Ս. եպս. Աշգարեանի ու թեմում հիւրաբար գտնւող հոգեշնորհ՝ Վիգէն վրդ. Տալգլըճեանի եւ Արտաւազդ աբղ. Շարոյեանի, ինչպէս նաեւ քահանայի, սարկաւագաց ու կիսասարկաւագաց դասերի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ