Հա

Համայնք

04/04/2018

Հանդիսաւոր ս. պատարագ Տեառն Մերոց Յիսուսի Քրիստոսի Գալստեան տօնի առիթով

Թւականիս կիրակի, մարտի 25-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր ս. պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի առիթով:

Թւականիս կիրակի, մարտի 25-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր ս. պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի առիթով: 

Պատարագի ընթացքին նաեւ կատարւեց հոգեւորականներից, մանուկներից ու հաւատացեալ ժողովրդից բաղկացած ու կազմւած խորհրդանշական թափօրը: խուռներամ բազմութեամբ մեր ժողովրդի զաւակները ողողել էին եկեղեցիներն ու նրանց բակերը: Որոշ եկեղեցներում թափօրը կատարւեց նոյնինքն եկեղեցու շրջափակում իսկ այլ եկեղեցիներում էլ եկեղեցուց դուրս՝ թաղամասում: 

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում՝ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ հոգշ. Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը եւ Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը: 

Ս. Սարգիս մայր եկեղեցում, Ս. պատարագի աւարտին, Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին նախ բացատրեց Ծաղկազարդի խորհրդի մասին եւ ասաց՝ «Մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ, մի տօն է, որով սկսւում է Քրիստոսի երկրաւոր կեանքի վերջին հանգրւանը, որ պիտի աւարտւի իր հրաշափայլ յարութեամբ»: «Քրիստոսը կամաւորաբար, ակնյայտ կերպով մուտք է գործում Երուսաղէմ, ժողովրդին երկու բան ասելու՝ առաջին, որ ինքը գալիս է որպէս խաղաղութեան Իշխան, դրա համար նա իշու վրայ նստած է մտնում Երուսաղէմ, քանի որ էշը խաղաղութեան խորհրդանիշ է: Երկրորդ՝ ժողովրդի այդ խանդավառ ընդունելութիւնը, վկայութիւնն է ի ներքուստ ընդունելու Քրիստոսի յաւիտենական Թագաւոր լինելը: Մի անգամ եւս Քրիստոս բացայայտեց Աստւածաշնչական ճշմարտութիւնները, հաստատեց, վկայեց եւ ժողովրդին յիշեցրեց, որ Տաճարը աղօթքի վայր է, ոչ ուրիշ բանի»: Իր քարոզի վերջում Սրբազան Հայրը գնահատեց մանուկներին, թելադրելով, որ միշտ եկեղեցի գան եւ բարի երեխաներ լինեն: 

Պատարագի աւարտին երգեցիկ խմբի, երեխաների ու ծնողների ընկերակցութեամբ՝ թափօրով առաջնորդ Սրբազան Հայրը առաջնորդւեց դէպի Առաջնորդարանի դահլիճ, որտեղ իր հայրական գնահատանքի եւ օրհնութեան խօսքը ուղղեց մանուկներին եւ նրանց ծնողներին, քաջալերեց եւ իր ուրախութիւնը յայտնեց նրանց մասնակցութեանը համար: Իր խօսքի աւարտին մանուկներին բաժանեց Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի կողմից պատրաստւած մի փոքրիկ նւէր:

Նոյն օր երեկոյեան նոյնպէս բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ մեր եկեղեցու իւրայատուկ Դռնբացէքի արարողութիւնը: Սոյն արարողութիւնը իր մէջ պատկերում է Քրիստոսի երկրորդ գալուստով տեղի ունենալիք ահաւոր ու սարսափազդու վերջին դատաստանը, մեղաւորների դատապարտումը եւ արդարների ու սուրբերի յաւիտենական ու երկնային արքայութեան երանական վայելքը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին:

  • Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը
    Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը

    Երեքշաբթի օգոստոսի 28-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, պրն. Սմբատ Յակոբեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։