Հա

Համայնք

05/04/2018

Նւիրատւութիւն

Թւականիս շաբաթ, 31 մարտի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը բարեպաշտուհի տկն. Լուսին Բաբայեանի։

Թւականիս շաբաթ, 31 մարտի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը բարեպաշտուհի տկն. Լուսին Բաբայեանի։

Նա անձամբ իր, իր ամուսնու՝ Գուրգէն Բաբայեանի եւ իր զաւակների անունից Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու կառուցման եւ օծման 45-ամեակի առիթով, շատ թանկագին եւ գեղեցիկ սպասներ նւիրենց, որոնք յանձնեց առաջնորդ Սրբազան Հօրը։ Մի զոյգ գեղատիպ քշոց, Սուրբ Սեղանի վրայ դրւելիք մի զոյգ Ճաճանչ եւ չորս ասեղնագործւած խաչալէմեր, հանդիսաւոր տօների թափօրների ընթացքին օգտագործելու համար. (Ծննդեան, Ծաղկազարդի, Հոգեգալստեան եւ Աստւածածնի Վերափոխման պատկերներով)։

Առաջնորդ Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց բարերարուհուն, իր ամուսնուն ու իր զաւակներին եկեղեցու բարեզարդման ու պայծառութեան ի խնդիր իրենց ընծայած նւէրներին, կատարած աշխատանքին ու բարերարութեանը համար, հայցելով Աստծուց քաջառողջութիւն, յաջողութիւն ինչպէս նաեւ՝ ուխտերի, բարի փափագների եւ ցանկութիւնների իրականացում։ Առաջնորդ Սրբազան Հայրը «Ծիսական Մաշտոցում» կարգաւորւած յատուկ աղօթքով օրհնեց նւիրւած սպասները, եւ թլադրեց, որ անմիջապէս եկեղեցում օգտագործման դրւեն։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։