Հա

Համայնք

05/04/2018 - 08:15

Աւագ ուրբաթ - կարգ թաղման

Աւագ ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան:

Աւագ ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան: 

Քրիստոս մեր Տէրը, աշխարհ էր եկած հիմնական մէկ նպատակի համար, մարդը փրկել մեղքից ու մահից եւ դա անելու էր փոխանորդական մահով, այսինքն՝ մեր փոխարէն ինքն իրեն որպէս զոհ պատարագելով երկնաւոր Հօրը: Եւ ինչպէս Զատկական գառան արիւնը, որը քսւած էր լինելու տների դռան երկու սեմերին եւ սատակիչը այն տեսնելով անցնելու էր առանց վնասելու եբրայեցիների անդրանիկներին, նոյնպէս էլ Քրիստոս Աստծու անմեղ Գառան արիւնը, որ մեր սիրոյն թափւեց Խաչափայտին վրայ, փրկելու եւ ազատագրելու է բոլոր իրեն հաւատացողներին եւ այն իրենց սրտերում ընդունողներին: 

Այս առումով թւականիս մարտի 30-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում, առաւօտեան տեղի ունեցաւ կարգ չարչարանցի, եւ երեկոյեան էլ տեղի ունեցաւ Քրիստոսի թաղման կարգի յիշատակութիւնը: Եկեղեցիների դասի կենտրոնում ծաղիկներով զարդարւած դրւել էին Քրիստոսի դագաղը, որի վրայ կային Աւետարանն ու Ս. Խաչը եւ վառւած մոմերը:

Սրբոց Թարգմանչաց եկեղեցում արարողութեան հանդիսապետեց ու յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում ծխատէր քահանաների հետ միասին արարողութեան մասնակցեցին ու քարոզեցին հոգշ. Տ. Վիգէն վրդ. Տլգլըճեանը, առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը եւ հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Աւագ հինգշաբթին Թեհրանի եկեղեցիներում
    Աւագ հինգշաբթին Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ շաբաթւայ ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են առաւօտեան եւ իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրարայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Հանդիսաւոր կերպով նշւեց Ծաղկազարդը
    Հանդիսաւոր կերպով նշւեց Ծաղկազարդը

    Մեծ Պահքի վերջին կիրակին կոչւում է Ծաղկազարդ, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքը: Օրւայ առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հանդիսաւոր ս. պատարագ:

  • Ս. Աստւածածնայ տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Ս. Աստւածածնայ տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Թւականիս կիրակի 12 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով պատարագ:

  • Քրիստոսի Այլակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Քրիստոսի Այլակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Կիրակի, 8 յուլիս 2018-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան (Պայծառակերպութեան) տօնի առիթով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։