Հա

Համայնք

07/04/2018

Հաղորդագրութիւն

Ս. Սագիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը ուրախութեամբ զեկուցում է, որ համանուն Առաջնորդանիստ մայր եկեղեցու կառուցման եւ օծման 45-ամեակի նւիրւած տօնակատարութեան ծիրում՝ հոգեւոր երգչախմբային համերգի ներկայացման առումով, արդէն իսկ համապատասխան փորձերն ու աշխատանքները տարւում են։

Ս. Սագիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը ուրախութեամբ զեկուցում է, որ համանուն առաջնորդանիստ մայր եկեղեցու կառուցման եւ օծման 45-ամեակի նւիրւած տօնակատարութեան ծիրում՝ հոգեւոր երգչախմբային համերգի ներկայացման առումով, արդէն իսկ համապատասխան փորձերն ու աշխատանքները տարւում են։ 

Համերգը տեղի է ունենալու մայիսի 17-ին Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։ Երգչախումբը կազմւած է Թեհրանի եկեղեցիների երգեցիկ խմբերի եւ «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախմբի համատեղ անդամներից։ Համերգի ղեկավարութիւնը վստահւել է շատ սիրելի ու յարգելի պրն. էդիկ Թամրազեանին։ 

Առ այդ, արդէն իսկ շաբաթական երեք հանգրւաններով փորձերը մտերմիկ եւ ընկերային մթնոլորտում անցկացւում են Զէյթուն քաղաքամասի «Նայիրի» մարզամշակութային միութեան կից՝ «Անահիտ» միութեան սրահում։ 

Ծրագրին իրենց բաժինն են ունենալու նաեւ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի երգչախմբի սանուկները։ Այդ առիթով թւականիս երկուշաբթի 12 մարտի առաւօտեան եւ հինգշաբթի 15 մարտի երեկոյեան առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը ընկերակցութեամբ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի ատենապետուհի՝ տիկ. Շաքէ Եղիայեանի, այցելեց թէ՛ մանկապարտէզ եւ թէ «Անահիտ» միութեան սրահ, ու ներկայ գտնւեց երեխաների փորձին։ Սրբազան Հայրը շատ գողտրիկ զրուցեց մանկապարտէզի երեխաների հետ, նրանց հետ խօսեց, երգեց, քաջալերեց, գնահատեց ու շնորհաւորեց ու իր հայրական սրտի խօսքն ու օրհնութիւնները փոխանցեց թէ տեսչական կազմին եւ թէ բալիկներին, նոյնը կատարեց նաեւ մեծերի փորձերին ներկայ գտնւած ժամանակ, որոնց յաւելեալ տեղեկութիւններով լուսաբանեց կատարւելիք համերգի, ներկայացւած երգերի, նրանց ունեցած հոգեւոր իմաստին ու արժէքին, յօրինումներին ու հեղինակների մասին, միաժամանակ փոխանցելով Առաջնորդ Սրբազան Հօր՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գնահատանքը, ուրախութիւնը, հայրական սէրը, բարեմաղթութիւններն ու օրհնութիւնները։

Թ. Հ. Թ. Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով ուխտագնացութիւն դէպի Արաք
    Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով ուխտագնացութիւն դէպի Արաք

    Թւականիս ուրբաթ 22 յունիսի առաւօտեան վաղ ժամին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանն ուխտաւորաբար ուղղւեց դէպի Արաք, տեղւոյն Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան եւ վերոնշեալ թարգմանչաց վարդապետների՝ Սահակայ եւ Մեսրոպայ տօնի առիթով պատարագ մատուցելու։

  • Լանջախաչի տւչութիւն
    Լանջախաչի տւչութիւն

    Թւականիս ուրբաթ, 8 յունիսի առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղի ունեցաւ լանջախաչ կրելու իրաւունքի շնորհում։

  • Հոգեւոր համերգ նւիրւած՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման եւ կառուցման 45-ամեակին
    Հոգեւոր համերգ նւիրւած՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման եւ կառուցման 45-ամեակին

    Թւականիս հինգշաբթի, 17 մայիսի երեկոյեան թեհրանահայերի համար լիովին տարբեր մի մթնոլորտ էր ստեղծւել, քանի որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին տօնական ու զւարթագին մի ուրոյն իրավիճակում էր գտնւում, իր գրկում սեղմած ունենալով հաւատացեալ զաւակների մի հոծ բազմութիւն, որոնք եկել էին վայելելու ու ըմբոշխնելու Նրա կառուցման եւ օծման 45-ամեակին նւիրւած աննախադէպ հոգեւոր համերգն ու ընդհանուր ներկայացումը։

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Զոյգ խաչքարերի օծում-օրհնութիւն Թեհրանում
    Զոյգ խաչքարերի օծում-օրհնութիւն Թեհրանում

    Թւականիս, ուրբաթ 4 մայիսի յետմիջօրէի ժամը 5:00-ին Ազգային իշխանութեան, Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի, Թեմական խորհրդի, ՀՀ 100-ամեակի յանձնախմբի, միութիւնների, եկեղեցիների Եկեղեցական խորհրդների եւ հրաւիրեալների ներկայութեամբ, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, քահանայ հայրերի մասնակցութեամբ, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու մուտքին զետեղւած զոյգ հսկայ խաչքարերի օծման-օրհնութիւնը կատարեց:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։