Հա

Համայնք

07/04/2018

Թեհրանի 8-րդ շրջանի նախկին քաղաքապետն այցելեց առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի թւականիս ապրիլի 4-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի 8-րդ շրջանի նախկին քաղաքապետ՝ ճարտարագէտ Զարէյին:

Չորեքշաբթի թւականիս ապրիլի 4-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի 8-րդ շրջանի նախկին քաղաքապետ՝ ճարտարագէտ Զարէյին: 

Պրն. Զարէյին ընկերակցում էին իր գործընկեր՝ պրն. Միրզային եւ պրն. Խեչօ Խեչումեանը: 

Ճարտարագէտ Զարէն եկած էր Սրբազան Հօրը շնորհաւորելու Յիսուս Քրիստոսի Ս. Յարութեան տօնը: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը՝ Թեհրանի հայ համայնքում
    Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը՝ Թեհրանի հայ համայնքում

    Ապրիլի 24-ի առաւօտեան Ս. Սարգիս մայր եկեղեցում թեմակալ առաջնորդի ձեռամբ մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ, ի յիշատակ աւելի քան մէկուկէս միլիոն նահատակների: Պատարագի ընթացքում քարոզեց թեմակալ առաջնորդը, ապա թափօրը մօտեցաւ եկեղեցու բակում տեղադրւած Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, ուր Սրբազան Հայրը յորդորեց հոծ բազմութեանը լուռ եւ միաժամանակ պահանջատէր ոգով տոգորւած երթ դէպի Թուրքիայի դեսպանատուն:

  • Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով
    Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով

    Ապրիլ ամիսը ազգերի եւ ժողովուրդների կեանքում, իր գարնանաբոյր զեփիւռով, աստիճանաբար կանաչազարդւող բնութեամբ նոր ու զւարթ կեանքի աւետիսով ողողում է բնութիւնն ու մարդկային կեանքը ընդհանրապէս։

    Դժբախտաբար, մեզ հայերիս համար Ապրիլը սարսուռ, հալածական կեանք, ջարդ ու սպանութիւն եւ հայրենազրկում յիշեցնող ամիս է. ամիս, որի յիշատակումն իսկ հայ մարդուն, ակամայ յիշեցնում է իր նախահայրերի դժոխային կեանքը Ցեղասպանութեան ահաւոր տարիներին, այլեւ աւերակութիւնն ու քանդումը իր հայրենիքի։

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։