Հա

Համայնք

07/04/2018

Քահանայից եւ սարկաւագաց համագումար

Թւականիս Աւագ չորեքշաբթի 28 մարտ 2018 թ.-ի առաւօտեան Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու «Եարիջանեան» սրահում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ քահանայից եւ սարկաւագաց համագումար, մասնակցութեամբ՝ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Մակար Ս. եպս. Աշգարեանի ու թեմում հիւրաբար գտնւող հոգեշնորհ՝ Վիգէն վրդ. Տալգլըճեանի եւ Արտաւազդ աբղ. Շարոյեանի, ինչպէս նաեւ քահանայի, սարկաւագաց ու կիսասարկաւագաց դասերի:

Թւականիս Աւագ չորեքշաբթի 28 մարտ 2018 թ.-ի առաւօտեան Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու «Եարիջանեան» սրահում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ քահանայից եւ սարկաւագաց համագումար, մասնակցութեամբ՝ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Մակար Ս. եպս. Աշգարեանի ու թեմում հիւրաբար գտնւող հոգեշնորհ՝ Վիգէն վրդ. Տալգլըճեանի եւ Արտաւազդ աբղ. Շարոյեանի, ինչպէս նաեւ քահանայի, սարկաւագաց ու կիսասարկաւագաց դասերի: 

Համագումարի գլխաւոր թեման էր՝ «Աստւածաշնչի տեղը մեր կեանքում եւ եկեղեցականը այսօրւայ մարտահրաւէրների առջեւ»: 

Առաւօտեան եկեղեցում տեղի ունեցաւ Գիշերային ու Առաւօտեան ժամերգութիւն, որից յետոյ մեկնարկւեց համագումարը: 

Բացման խօսքով հանդէս եկաւ արժ. Տ. Կոմիտաս ք հնյ.Ղարախանեանը, ով անդադառնալով անցնող աւելի քան տասնհինգ տարիների ընթացքին տեղի ունեցած քահանայից համագումարներին, ինչպէս նաեւ ընթացքին ներկայացւած թեմաներին ու շօշափւած նիւթերին կարեւրութեամբ շեշտեց այս համագումարի անհրաժեշտութիւնը եւ նիւթերի յոյժ կարեւորութիւնը, նա ներկաների անունից շնորհակալութիւն յայտնեց Առաջնորդ Սրբազան Հօրը՝ հայրական հոգատարութեան եւ ամէն առիթի քահանաների հոգէիմացական զարգացման ու աճման սատար հասդիսանալուն: Եւ ապա հրաւիրեց առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Մակար Ս. եպս. Աշգարեանին օրւայ Աստւածաշնչական սերտողութիւնը ներկայացնելու: Սերտողութիւնը ներառում էր Պօղոս առաքեալի Տիմոթէոսին գրած երկրորդ նամակից մի հատւած, ընդ որում կարեւորում է ճշմարիտ եւ ուղղափառ հաւատը որդեգրած մարդկանց կեանքի օրինակի կիրառումը,մանուկ հասակից Աստւածաշնչական հոգով եւ ճշմարտութեամբ դաստիարակւելը եւ թրծւելը, ինչպէս նաեւ հաստատ մնալ Աստծու խօսքի վրայ, որը համաձայն առաքեալի մարդս փրկում ու ազատում է ամէն դժւարութիւնից ու հալածանքից, նեղութիւնից ու հալածանքից,մարդուս միտքը իմաստութեան առաջ է բացում, որպէսզի Քրիստոսին հաւատալով փրկւի: Նաեւ ճշմարտութիւնն է ուսուցանում,սխալն է հերքում, մարդուն ճիշտ ճանապարհի վրայ է դնում, արդար կեանքի դաստիարակութիւնն է տալիս եւ մարդուն կատարելութեան է բարձրացնում, որպէսզի նա պատրաստ լինի ամէն տեսակ բարի գործեր կատարելու (Բ Տմ 3.10-17): 

Սրբազան Հայրը շուրջ մէկ ժամ սերտողութեան ճամբով բազմաթիւ ճշմարտութիւնների մասին անդադարձաւ եւ լոյս սփռեց հրաւիրելով ներկաներին, որ ամենայն բծախնդրութեամբ եւ լրջութեամբ մօտենան Աստծու խօսքին եւ այն դարձնեն իրենց կեամքի խարիսխն ու ամենօեայ խորհրդածութեան առարկան: 

Սերտողութիւնից յետոյ տեղի ունեցաւ մտքերի փոխանակում եւ ապա միսասնաբար երգւեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից գրւած եւ յօրինւած «Ծով կենցաղոյս հանապազ զիս ալէկոծէ» ապաշխարութեան Ակ շարականը: 

Շարականի երգեցողութիւնից յետոյ Մակար Սրբազանը ներկայացրեց «Աստւածաշնչի տեղը կամ դերակատարութիւնը մեր կեանքում» առաջին դասախօսութիւնը ընդորում նա բազմաթիւ Աստւածաշնչական, ընդհանուր եկեղեցու պատմութիւնից, ինչպէս նաեւ հայ եկեղեցու կեանքից ու պատմութիւնից օրինակների միջոցով անդրադառնալուց յետոյ Աստծու խօսքի ունեցած յոյժ կարեւոր դերակատարութեանը եւ կարեւորութեանը մասին, նա խօսեց ու բացատրեց.- 

1- Անհրաժեշտ է գիտենալ Աստծու խօսքը (ճանաչելու համար Աստծու կամքը, որն առնչւել է մարդու փրկութեանը, ճանաչելու համար նրա կամքն ու պատգամը, ապրելու համար աստւածահաճ եւ հոգեւոր մի կեանք: 

2- Ինչու պէտք է կարդալ եւ ուսումնասիրել Աստւածաշունչը: 

3- Որոնք են Աստծու խօսքի օգտակարութիւնները, որոնց մեծապէս կարիքն ունի իւրաքանչիւր անձ եւ ի մասնաւորի հաւատացեալ քրիստոնեան: 

Կէսօրւայ ճաշից յետոյ, որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի կողմից հիւրասիրւեց համագումարի ներկաներին եւ մի փոքր դադարից յետոյ սկսւեց համագումարի երկրորդ բաժինը Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատեան ողբերգութիւնից քաղւած մի աղօթքով, որից յետոյ Ս. Մեսրոպ Մաշտոցի «Զերցո զիս յորոգայթէ որսողին» ապաշխարութեան ԳՁ շարականը, եւ ապա Տ. Կոմիտսը հրաւիրեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին, որ ներկայացնի օրւայ երկրորդ դասախօսութիւնը «Եկեղեցականը այսօրւայ մարտահրաւէրների առջեւ» թեմայով, ընդ որում առաջնորդ Սրբազան Հայրը իր հայրական խօսքը փոխանցելով ակնարկեց արդի աշխարհից եկող մարտահրաւէրներին, ըստ որոնց եկեղեցականը կարիք ունի ամենօրեայ կարգով ինքնազարգացման ու վերաորակաւորման: Սրբազան Հայրը նաեւ ակնարկեց հոգեւորականին որպէս հոգաբարձու: Նա յիշեց նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակը ոգեկոչելով ժամանակի քաջարի Հայրապետ՝ Գէորգ Զ. կաթողիկոսին ու Արարատեան թեմի առաջնորդ՝ ապագայում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Գարեգին եպս. Յովսէփեանին ու անձնազոհ այլ հոգեորականների յորդորելով խոնահւել նրանց վառ յիշատակի առջեւ, նրանց օրինակին հետեւելով որպէս յանձնառու հոգեւորականներ հաւատով եւ իսկական հովւի նախանձախնդրութեամբ եւ պատասխանատւութեամբ մեր ուսերի վրայ առնել հոգեւոր հօտի մարմնաւոր ու հոգեւոր հոգսերը եւ լաւագոյնս կատարել մեր հովւական պարտականութիւնը:

Քննարկումից յետոյ ինչպէս նաեւ անհրաժեշտ խրատներն ու թելադրութիւնները ստանալուց յետոյ, առաջնորդ Սրբազանի պահպանիչ աղօթքով փակւեց նաեւ օրւայ համագումարը: 

Յիշեցնենք նաեւ որ այս առիթով իւրաքանչիւրին նւիրւեց նորատիպ Սաղմոսարանը: 

Թ. Հ. Թ. Կրօնական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը՝ Թեհրանի հայ համայնքում
    Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը՝ Թեհրանի հայ համայնքում

    Ապրիլի 24-ի առաւօտեան Ս. Սարգիս մայր եկեղեցում թեմակալ առաջնորդի ձեռամբ մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ, ի յիշատակ աւելի քան մէկուկէս միլիոն նահատակների: Պատարագի ընթացքում քարոզեց թեմակալ առաջնորդը, ապա թափօրը մօտեցաւ եկեղեցու բակում տեղադրւած Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, ուր Սրբազան Հայրը յորդորեց հոծ բազմութեանը լուռ եւ միաժամանակ պահանջատէր ոգով տոգորւած երթ դէպի Թուրքիայի դեսպանատուն:

  • Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով
    Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով

    Ապրիլ ամիսը ազգերի եւ ժողովուրդների կեանքում, իր գարնանաբոյր զեփիւռով, աստիճանաբար կանաչազարդւող բնութեամբ նոր ու զւարթ կեանքի աւետիսով ողողում է բնութիւնն ու մարդկային կեանքը ընդհանրապէս։

    Դժբախտաբար, մեզ հայերիս համար Ապրիլը սարսուռ, հալածական կեանք, ջարդ ու սպանութիւն եւ հայրենազրկում յիշեցնող ամիս է. ամիս, որի յիշատակումն իսկ հայ մարդուն, ակամայ յիշեցնում է իր նախահայրերի դժոխային կեանքը Ցեղասպանութեան ահաւոր տարիներին, այլեւ աւերակութիւնն ու քանդումը իր հայրենիքի։

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։