Հա

Համայնք

09/04/2018

Յիսուս Քրիստոսի Յարութեան եւ Զատկւայ տօնը նշւեց «Սահակեան» կենտրոնում

Ուրբաթ, ապրիլի 6-ին, «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում նշւեց Յիսուս Քրիստոսի Յարութեան (Զատկի) տօնը:

Ուրբաթ, ապրիլի 6-ին, «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում նշւեց Յիսուս Քրիստոսի Յարութեան (Զատկի) տօնը: 

Միջոցառման ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Սերոժ Մատթէոսեանը, Կարիքաւորներին օժանդակող մարմնի անդամները, նախագահութեամբ՝ պրն. Մուշեղ Ծատուրեանի, «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի Վարիչ մարմինը, նախագահութեամբ՝ պրն.  Ռազմիկ Այդինեանի, կենտրոնի վարիչ պաշտօնեան եւ բոլոր բնակիչները: 

Օրւայ առիթով արտայայտւեցին պարոնայք՝ Սերոժ Մատթէոսեանը, Մուշեղ Ծատուրեանը եւ Ռազմիկ Այդինեանը, շնորհաւորելով սուրբ տօները, ներկաներին մաղթեցին առողջութիւն եւ գնահատելով «Սահակեան» կենտրոնում տիրող համերաշխ ու ընկերական մթնոլորտը, շնորհակալութիւն յայտնեցին Կ.Օ.Մ.-ի անդամներին եւ «Սահակեան» կենտրոնի Վարիչ մարմնին ու պաշտօնեային, իրենց կրած տքնաջան եւ անշահախնդիր աշխատանքների համար, մեր համայնքին օժանդակելու նպատակով: 

Միջոցառման աւարտին ներկաները հաւկթախաղով ջերմացրին ընկերական մթնոլորտը:

Թ. Հ. Թ. Կ.Օ.Մ.-ի գրասենեակ

Յարակից լուրեր

  • Կ.Օ.Մ.-ի վիճակահանութիւն
    Կ.Օ.Մ.-ի վիճակահանութիւն

    Թ.Հ. թեմի Կարիքաորներին օժանդակող մարմինը, ինչպէս միշտ ջանացել է նիւթական աղբիւրներ ծրագրել իր տարեկան աշխատանքներում եւ 2018 թւին կիրառել էր «Sina X» աւտոմեքենայի վիճակահանութիւն:

  • Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները կանոնաւոր կերպով կատարւեցին Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Արարողութիւններին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու սարկաւագաց դասը։

  • Սբ. Զատկւայ պատարագ եւ սպասքի օրհնութիւն Ռահւայի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Զատկւայ պատարագ եւ սպասքի օրհնութիւն Ռահւայի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնին յաջորդող ուրբաթ օրը, 6 ապրիլ 2018 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցւեց Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին պատմական եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների: Ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի անդամները, բարերար Էդիկ Մեջլումեանը, գիւղի հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամները, ինչպէս նաեւ ասորական համայնքի պատասխանատուներ: 

  • Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի հայոց եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի հայոց եկեղեցիներում

    Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները: 

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, թւականիս շաբաթ 31 մարտի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ: 

  • Աւագ շաբաթւայ եւ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնի արարողութիւնները՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Աւագ շաբաթւայ եւ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնի արարողութիւնները՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները տեղի ունեցան Նոր Ջուղայի թաղային եկեղեցիներում՝ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ։ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հերթաբար նախագահեց զանազան թաղերի եկեղեցիների ժամերգութիւններին ու ս. պատարագներին եւ յաւուր պատշաճի քարոզեց։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։