Հա

Համայնք

09/04/2018 - 09:20

Փերիոյ Կրթասիրաց միութիւնը տօնեց Մայրերի օրը

Շաբաթ, ապրիլ 7-ի երեկոյեան, «Նայիրի» սրահում, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան կանանց յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ աւելի քան 200 հայուհիների մասնակցութեամբ տօնւեց մայրութեան եւ գեղեցկութեան տօնը:

Շաբաթ, ապրիլ 7-ի երեկոյեան, «Նայիրի» սրահում, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան կանանց յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ աւելի քան 200 հայուհիների մասնակցութեամբ տօնւեց մայրութեան եւ գեղեցկութեան տօնը:

Ծրագրում իր բացման խօսքում, տկն. Ադրինէն ողջունեց բոլոր ներկաներին, ապա այս տօնական օրում յիշեց բոլոր հայ մայրերին եւ շնորհաւորեց բոլորի տօնը:

Ապա կայացած ուրախ մթնոլորտում եղան ասմունք եւ մեներգներ:

Առանձին բաժնում, ելոյթ ունեցան միութեան «Վերելք» մանկապատանեկան պարախմբի սաները:

Միջոցառման յաջորդ բաժնում միութեան վարչութեան կողմից յատուկ գնահատագրով մեծարեցին տարիների միութենական՝ տկն. Մարուս Թորոսեանին (Մինասեան):

Ծրագիրը շարունակւեց երգ ու պարով, կատարւեց վիճակախաղ:

Շուրջ չորս ժամ տեւած ծրագիրն աւարտւեց միութեան վարչութեան նախագահի շնորհակալական խօսքով:

Փերիոյ Կրթասիրաց միութեան վարչութիւն

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։